86 86
ENG
Պայմաններ
Վարկի տեսակը 
Հիփոթեքային վարկ
    
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի վերանորոգում կամ կառուցապատում
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում`
  
Վարկի գումարը
Բնակելի տների կառուցման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը
  Վարկ/ գրավ հարաբերակցություն Տարեկան տոկոսադրույք*
1.000.000 ՀՀ դրամից մինչև 35.000.000 ՀՀ դրամ գումարի չափով Մինչև 70% ներառյալ 13.5%
35.000.001-60.000.000 ՀՀ դրամ գումարի չափով Մինչև 70% ներառյալ   15.5%
3.000.001-45.000.000 ՀՀ դրամ գումարի չափով էներգաարդյունավետ վարկեր[1] Մինչև 70% ներառյալ   13%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
 ՀՀ դրամով՝ 15.63-19.39% 
 
Վարկի ժամկետը /ամիս/
120-ից մինչև 240 ամիս
Մարումների հաճախականությունը և մարման կարգը
Ամսական
Մարման կարգը
Ամենամսյա՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) 
Ապահովվածությունը  
Վերանորոգվող անշարժ գույք, կառուցապատման դեպքում՝  այլ բնակելի անշարժ գույք
Վարկ /գրավ հարաբերակցություն
Բնակելի անշարժ գույքի վերանորագման դեպքում վերանորոգվող կամ գրավադրվող բնակելի անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի առավելագույնը 70%-ի չափով Բնակելի անշարժ գույքի կառուցապատման դեպքում գրավադրվող անշարժ գույքերի գնահատված շուկայական արժեքների առավելագույնը 70%-ի չափով
• Փուլերով
• Անկանխիկ
• Բնակելի անշարժ գույքի վերանորագման նպատակով տրամադրված յուրաքանչյուր փուլի գումարի օգտագործման համար սահմանվում է առավելագույնը 40 օրացույցային օր
Բնակելի անշարժ գույքի կառուցապատման նպատակով տրամադրված վարկերի դեպքում յուրաքանչյուր փուլի գումարի օգտագործման համար սահմանվում է առավելագույնը 150 օրացույցային օր:
Տրամադրման եղանակը
• Փուլերով
• Անկանխիկ
 
Հայտի ուսումնասիրության վճար  
 5000 ՀՀ դրամ, որը ենթակա է համամասնորեն նվազեցման միայն վարկի տրամադրման և վաղաժամկետ մարման դեպքում: 
Նախահաստատման հայտի ուսումնասիրության վճար 
10,000 ՀՀ դրամ, որը ենթակա է համամասնորեն նվազեցման միայն վարկի տրամադրման և վաղաժամկետ մարման դեպքում: 
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից, բացառությամբ Սիլաչի, Նաիրի ԲԿ, Ռոսիա-1 և Արարատյան մասնաճյուղերի: 
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 20 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում)  
 
Ապահովագրություն
• Անշարժ գույքի ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին ` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով:
• Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով:

Կանխավճարի տարեկան ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի 2%-ի չափով (այս սակագինը գործում է այն դեպքում, եթե հաճախորդի կողմից > ԱՓԲԸի հետ կնքվեն և կվերակնքվեն նաև ապահովագրության վկայագրեր՝ ձեռքբերվող անշարժ գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակների գծով, հակառակ դեպքում սակագինը սահմանվում է 2.7%-ի չափով):
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ենթակա չէ նվազեցման:
 
Անշարժ գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, (20.000 ՀՀ դրամ):
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ենթակա չէ նվազեցման
 
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝
• Նոտարական վճար՝ 15.000-25.000ՀՀ դրամ,
• միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
• անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-75.000ՀՀ դրամ
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ենթակա չէ նվազեցման
Կանխիկացման վճար
Վարկի գումարի կանխիկացման դեպքում, գանձվում է կանխիկացման վճար՝ համաձայն բանկում գործող սակագների*: 
Տույժեր
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական): 
Քաղվածքի տրամադրում  
Անվճար 

1 Վարկերի էներգաարդյունավետությունը որոշվում է
• Վերանորոգման և կառուցապատման վարկերի դեպքում Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ (nmc.am) կայքէջում տեղակայված նախահաշիվը (էներգաարդյունավետության գնահատման գործիքը) լրացնելու միջոցով 
• Բազմաբնակարան շենքերից անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ (nmc.am) կայքէջում առկա էներգաարդյունավետ շենքերի ցանկից: *Բանկում գործող սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/business_cash/:
:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սույն որոշման շրջանակներում վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկեր տրամադրելիս վերաֆինանսավորումը մերժվելու կամ վերաֆինանսավորումը դադարեցվելու դեպքում վարկի տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 14%, բացառությամբ ՀՀ տարածքում բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի վարկերից, որոնց դեպքում տոկոսադրույքի փոփոխություն տեղի չի ունենում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում: Հաճախորդի ընտրությամբ Բանկը.
վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնում է ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ
նվազեցնում է վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.  Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.  Վարկառուի և համավարկառու/ներ/ի վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.  Վարկի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո Բանկն իր կողմից առաջարկվող վարկի պայմանների և սպառողի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա նախքան հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողին տրամադրում է Անհատական թերթիկ, որով սահմանվում են տվյալ հիպոտեկային վարկի գծով կրեդիտավորման պայմանագրի կնքման դեպքում տվյալ սպառողի համար կիրառելի՝ հիպոտեկային կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտականությունները և պարտականությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է`https://www.fininfo.am/compare-mortgage-loan :

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը մինչև վարկային պայմանագրի կնքումը՝ յոթ օր առաջ, վարկային պայմանագիր կնքելու առաջարկը և նախագիծը տրամադրում է վարկառուին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.  Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ: Ուշադրություն: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է յոթ աշխատանքային օր (մտածելու ժամանակ), եթե առաջարկի մեջ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ  տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից  տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը(  https://acra.am/?lang=hy):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf 

Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf

1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

2.Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր  բացասական  հետևանքներ  տույժ/տուգանքներ
• Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
• Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական

3.  Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:

Դատական ծախսեր /առկայության դեպքում/

Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
• Տույժեր
• Տոկոսներ
• Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
• Վարկի մայր գումար

4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:

5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:

6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1.200.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսեկան տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):
Ամիսներ Վարկի մնացորդ Վճարում վարկից Վճարում տոկոսից
1 1.200.000 100.000 23.671
2 1.100.000 100.000 21.699
3 1.000.000 100.000 19.726
4 900.000 100.000 17.753
5 800.000 100.000 15.781
6 700.000 100.000 13.808
7 600.000 100.000 11.836
8 500.000 100.000 9.863
9 400.000 100.000 7.890
10 300.000 100.000 5.918
11 200.000 100.000 3.945
12 100.000 100.000 1.973

7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.
• Վարկի նպատակից
• Հաճախորդի վարկունակությունից
• Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
• Վարկային ռիսկի գնահատումից
• ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից

9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի րնդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.
• Հաճախորդի հաշվի մնացորդը
• Հաճախորդի հաշվի շարժը
• Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը
• Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը
• Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը
• Բանկին բերված եկամուտը
• Փոխանցումների ծավալր
• Բանկում ներդրված ավանդների մեծությունը
• Խոշոր վարկառու հանդիսանալր
• Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն)
• Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալ
• Այլ օբյեկտիվ պայմաններ

10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:
• Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
• Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
• Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ

11. Վարկային պարտավորության մարումները
• Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
• Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
• Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
• Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն

12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե.
• Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար
• Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
• Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
• Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
• Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
• Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
• Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում

13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.
• Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
• Հիմնական միջոցներ
• Շրջանառու միջոցներ
• Ավտոմեքենաներ
• Թանկարժեք մետաղներ
• Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
• Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
• Դրամական միջոցներ

14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:

15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:

16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.
• Շրջանառությունից հանված գույքը
• Անբաժանելի գույքի առանձին մասերը
• Վարձակալության իրավունքը
• Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների

17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
    2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
    3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
   4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
   5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
    6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :

19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝   https://www.aeb.am/hy/mobile_banking/
       
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ,
Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում,
Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր Տրամադրվող վարկի սահմանված վերջնաժամկետի օրվա դրությամբ վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 65 տարեկանը
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Կայուն եկամտի աղբյուր
Բավարար գրավի առկայություն:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը  
PunctԱնձնագրերի և սոցիալական քարտի պատճեններ /ընտանիքի անդամների/
PunctԱմուսնության վկայականի պատճենը /առկայության դեպքում/
PunctՏեղեկանք բնակավայրից,/
PunctՏեղեկանք աշխատավայրից /անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն նախորդ 12 ամսվա ընթացքում վճարված զուտ աշխատավարձի, եկամտահարկի, սոցապ. վճարումների չափերի վերաբերյալ/
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ
PunctՍեփականության վկայականի պատճենը /կառուցվող բնակելի տան և գրավադրվող այլ անշարժ գույքի/, /անհրաժեշտության դեպքում վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/
Punct.Վերանորոգման /Կառուցման/ ծախսերի նախահաշիվ /ծախսերը ըստ հոդվածների/
PunctՎերանորոգվող անշարժ գույքի լուսանկարներ /մանրամասն/
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, (բնօրինակը և 1 պատճեն), ներկայացնել վարկի հաստատումից հետո
PunctԱնշարժ գույքերի նախնական գնահատում 041-77-41-00
Պայմաններ

Անշարժ գույք կարող եք ձեռք բերել բազմաբնակարան շենքեր կառուցապատող հետևյալ ընկերություններից.

Հ/Հ

Անվանում

Կառուցապատվող շենքի հասցե

1

«ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ

ք․ Երևան, Տ.Պետրոսյան փ 83

2

«Ջերմուկ Գրուպ »ՓԲԸ

ք. Երևան, Արշակունյաց 18/4

3

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ

ք.Երևան, Նոր-Նորք, Բագրևանդ թաղամաս 51 հողամաս

4

«ԷՅՋ ԲԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն Պ. Սևակի փողոց 51/11

5

«Էկոլոջի Քոնսթրաքշն» ՍՊԸ

ք.Երևան, Դավիթ Բեկի 1/25

6

«Կանաչ Թաղ »ՍՊԸ

ք.Երևան, Ավան, Ծարավ Աղբյուրի 61/1 և 61/6

7

«Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում» ՓԲԸ

ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23/3

8

«ՀՈՎ-ՄԱՆ ՇԻՆ» ՍՊԸ

ք. Երևան, Շենգավիթ, Եղբայրության 1-ին նրբանցք, 2

9

ԱՀ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ՍՊԸ

ք. Երևան, Նոր Նորք Լվովյան փողոց 7/9

10

ՌԵՄ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Երևան, Շենգավիթ Մ. Ֆրունզեի փողոց 8/9

11

ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՈՒԶ ՍՊԸ

Երևան, Ավան Մարշալ Բաբաջանյան փողոց 72

12

ՇԻՆԱՍ ՍՊԸ

Երևան, Մալաթիա-Սեբաստիա Լենինգրադյան փողոց 27/7

13

Մալխասյանց 12 ԲԲԸ

ք. Երևան, Մալխասյանց 6/1

14

Գրիգ Դիվելոփմենթ ՍՊԸ

Երևան, Մալաթիա-Սեբաստիա Լենինգրադյան փողոց 29/17

15

ՄՈՒՇ ԹԱՈՒԵՐՍ ՍՊԸ

ք.Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 37/46

16

«ԱՄԵԼԻ ԳՐՈՒՊՍ» ՍՊԸ

ք.Երևան, Արաբկիր 29-րդ փողոց, 51

17

ԱՐՄԵՆ ՍՊԸ

ք.Երևան, Աջափնյակ Ա.Սարգսյան 18

18

ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ ՍՊԸ

ք.Երևան, Նորք Մարաշ Նորք թաղամաս 19/5 հողամաս

19

ԷԴՆՈ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Մարզ Կոտայք, Առինջ համայնք Պ.Դուրյան թաղ. 1-ին փող. 10, շին.թույլտվություն 22.10.2021 N 312,  շին.թույլտվություն 03.09.2021 N 251, 

20

Վարդանուշ Նուշերվանի Պողոսյան

ք.Երևան, Նորք Մարաշ, Չարենցի փողոց 1-ին նրբ. 49 բնակելի տուն

21

«Լորիդա Գրուպ» ՍՊԸ

ք.Երևան, Աջափնյակ թաղամաս թիվ 44/13

22

Արման Արտակ եղբայրներ ՍՊԸ

ք.Երևան, Ավան, Թումանյան թաղ., 46/2

23

«Օմեգա Պլյուս» ՍՊԸ

ք.Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Լվովյան 108/2

24

ԷՄ ՋԻ ԷՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍՊԸ

ք.Երևան, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Կուրղինյան փ. 2/6

25

ԱՅԳԵՁՈՐ ՍՊԸ

ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, Դ. Անհաղթ փ., հ. 11/12

26

ԼԻԱՇԻՆ ՍՊԸ

Մարզ Սյունիք, Կապան համայնք, Կապան քաղաք, Շահումյան հրապարակ թիվ 13

27

ՋԱՍԹ ԴԻՎԵԼՈՓԵՐ ՍՊԸ

Ք. Երևան, Նոր-Նորք վարչական շրջան, Մոլդովական փողոց, թիվ 39/37

28

Մոդերն Թաուն ՍՊԸ

Ք. Երևան, Արաբկիր 19փ., 21 հողամաս

29

Ա. Ռ. ՇԻՆ ՍՊԸ

Աջափնյակ վարչական շրջան, Գ-1 թաղամաս հ 2/18 հողամաս

30

ԱՐՄՍՏՐՈՅ ՊՐՈՅԵԿՏ  ՍՊԸ

Ք. Երևան, Արաբկիր, Հ. Արղության փողոց, 10/15

Թարմացվել է` 08/04/2024 10:32