86 86
ENG

Սեփականատերեր

Շահաբաժիններ

Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 29,539,334,720 ՀՀ դրամ: Այն ներառում է 11,139,584 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 2,080 ՀՀ դրամ անվանական արժեքով և 424,600 արտոնյալ բաժնետոմս, յուրաքանչյուրը 15,000 ՀՀ դրամ անվանական արժեքով​:

Բանկի թողարկված բաժնետոմսերի մասին.

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կատարել է բաժնետոմսերի 22 թողարկում:
Բանկն ունի 6,984 բաժնետեր
Բանկի բաժնետոմսերի գնանշման վերաբերյալ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ֆՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԲԲԸ
Բաժնետոմսերի ռեեստրը վարվում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից.

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ,
ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ
Հեռ.+374 60 61 55 55 լրաց. 111, +374 60 61 55 55 լրաց. 126, 
Ֆաքս.+374 10 543 321 լրաց. 136:

Վճարված շահաբաժինների մասին.

Բանկը սովորական բաժնետոմսերի դիմաց տարեկան արդյունքներով վճարել է հետևյալ չափերի շահաբաժիններ.

1992թ - 175%,
1993թ - 200%,
1994թ - 500%,
1995թ.-2001թ շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը,
2002թ - 6%,
2003թ - 8%,
2004թ. - 10%,
2005թ. - 11%,
2006թ. - 12%,
2007թ. - 12%,
2008թ. - 10%,
2009թ. - 7%,
2010թ. - 9%,
2011թ. - 9%,
2012թ. - շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը,
2013թ. - շահույթը բաժնետերերի ժողովի որոշմամբ ուղղվել է բանկի զարգացմանը,
2014թ. - 7%,
2015թ. -14%,
2016թ. - 8%,
2017թ.- մեկ բաժնետոմսին 150 ՀՀ դրամ,
2018թ.- մեկ բաժնետոմսին 150 ՀՀ դրամ,
2019թ.- մեկ բաժնետոմսին 200 ՀՀ դրամ,
2020թ.- մեկ բաժնետոմսին 200 ՀՀ դրամ,
2021թ.- մեկ բաժնետոմսին 250 ՀՀ դրամ,


2023թ. ապրիլի 21-ին Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովում որոշվել է իրականացնել Բանկի սովորական բաժնետոմսերի բաժանում՝ 1 բաժնետոմսը 5 բաժնետոմս համամասնությամբ, որի արդյունքում, 1 բաժնետոմսի անվանական արժեքը նվազեցվել է 5 անգամ՝ 10,400 դրամից հասնելով 2080 ՀՀ դրամ: Արդյունքում նախորդող տարիների շահաբաժինների հետ համեմատություն դիտարկելու համար անհրաժեշտ կլինի վճարված շահաբաժինները (սկսած 2022թ-ից) բազամապատկել 5-ով (Օրինակ` 2022թ-ին վճարված 30 դրամը շահաբաժինը համարժեք է նախկին 150 դրամին)


2022թ.- մեկ բաժնետոմսին 30 ՀՀ դրամ

Բանկի շահաբաժինների վճարման քաղաքականությունը բխում է հետևյալ մոտեցումից՝ առավելագույնս հաշվի առնել բանկի բաժնետերերի պահանջները, ապահովել բանկի արդյունավետ զարգացումը, որը նպաստելու է բաժնետերերի շահերին:

Շահաբաժինների վճարման կարգը
Շահաբաժինների վճարման որոշումները

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

Վերոնշյալ տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ՝ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` bank@aeb.am կամ փոստով` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ 0002, ք․ Երևան, Ամիրյան 23/1 հասցեով:

Փաստաթղթեր
Ազդագիր
Ազդագիր
Հաշվետու թողարկողների հաշվետվություններ
2023
2022
2021
2020
2019
2018
 
Թարմացվել է` 30/04/2019
Թարմացվել է` 22/04/2024 16:24