<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսեր
29.09.2017թ. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն սկսում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկում 20.09.2017թ.՝ համաձայն ՀՀ ԿԲ Նախագահի թիվ 1/745 Ա որոշման: ԴՐԱՄԱՅԻՆՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ |
|
Թողարկող/ Տեղաբաշխող |
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ |
Պարտատոմսի ԱՄՏԾ |
AMHEZBB22ER6 |
Պարտատոմսի տեսակ |
Անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային |
Արժույթ |
ՀՀ դրամ |
Ընդհանուր ծավալ |
100,000,000 ՀՀ դրամ |
Անվանական արժեք |
10,000 ՀՀ դրամ |
Քանակ |
10,000 հատ |
Շրջանառության ժամկետ |
27 ամիս |
Արժեկտրոնային եկամտաբերություն |
12.00% |
Արժեկտրոնի վճարման պարբերականություն |
Եռամսյակային |
Տեղաբաշխման սկիզբ |
29/09/2017 |
Տեղաբաշխման ավարտ |
29/12/2017 |
Մարման ամսաթիվ |
29/12/2019 |
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանակն անձիք՝ դիմելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացնելուց և պատշաճ կերպով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ներկայացնելուց հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:00-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում բացված 163003841265 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Բանկին վերապահված է պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
Հիշեցնենք, որ <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են <<Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի>> կողմից: