arm  eng ՓՆՏՐԵԼ
 Բանկի մասին  Լրատվություն  Ծառայություններ  Հաշվետվություններ  Բաժնետերեր և ներդրողներ  Կարգավորում  Հաճախորդներ  Մասնաճյուղեր  Հետադարձ կապ 


Լրատվություն / Նորություններ /

31/08/2010Ակցիա MoneyGram դրամական փոխանցումների համակարգի կողմից

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ անցկացնում է ակցիա, որի ժամկետը ս.թ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածն է:

MoneyGram համակարգով սպասարկվող 18 տարին լրացած հաճախորդներին տրամադրվելու են պաշտպանիչ շերտով քարտեր, որոնք լինելու են ակնթարթային շահումով` 3000 ՀՀ դրամ պարգևատրմամբ:

Հաճախորդի ցանկությամբ շահած կամ չշահած քարտերը կարող են մասնակցել ամենամսյա խաղարկության, որի ընթացքում շահած քարտատերը կպարգևատրվի 200000 ՀՀ դրամով:

Ամենամսյա խաղարկությունները անցկացվելու են 2010-ի հոկտեմբերի 10-ին, նոյեմբերի 10-ին, դեկտեմբերի 10-ին և 2011թ.-ի հունվարի 10-ին:



05/08/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն այսօր բացում է իր հերթական 36-րդ մասնաճյուղը` ապահովելով հանրապետության բոլոր մարզերում բանկի ներկայացված լինելու ռազմավարական նպատակի իրականացումը

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն շարունակելով մասնաճյուղային ցանցի ընդլայնման և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում բանկի ներկայացվածության ապահովման իր որդեգրած տարածքային քաղաքականությունը Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի թիվ 18 հասցեում բացում է ՀՀ մարզերում իր հերթական 18-րդ մասնաճյուղը` այսուհետ ներկայացված լինելով ՀՀ բոլոր մարզերում: Արդյունքում ՀՀ մարզերում բանկի ներկայացվածությունն ապահովող մասնաճյուղերի քանակը գերազանցում է Երևան քաղաքի մասնաճյուղերի քանակը:

Մասնաճյուղի բացումը նպատակաուղղված է տվյալ տարածաշրջանի բնակչության և տնտեսվարող սուբյեկտների բանկային բարձրորակ ծառայությունների նկատմամբ պահանջարկի բավարարմանը` հաշվի առնելով նոր հաճախորդների ներգրավման և բանկի գործառնությունների ընդլայնման հնարավորությունները:

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի նորաբաց մասնաճյուղը իր գործունեությունը ծավալելու է միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ապահովված շենքում` հաճախորդների արդյունավետ սպասարկման հիմքում ունենալով որակյալ կադրային բազա:

Մասնաճյուղը իրականացնելու է բանկային բոլոր գործառնությունները (ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում, առևտրային և սպառողական վարկերի տրամադրում, բանկային հաշիվների բացում և սպասարկում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, բազմաթիվ վճարային համակարգերով փոխանցումների կատարում, ֆինանսական խորհրդատվություն և այլն):

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն հետագայում ևս հետևողականորեն շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդյունավետ ընդլայնման քաղաքականությունը` ապահովելով տեղաբաշխվածության օպտիմալ և հաճախորդների շահերին համահունչ կառուցվածքի պահպանումը և արդիականացումը` փոփոխվող տնտեսական միջավայրի պայմաններին համապատասխան:

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգի հաստատուն առաջատարներից է: 2010թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի ընդհանուր կապիտալը կազմում է 8.5 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 48.0 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 25.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 6.3 մլրդ դրամ, իսկ 2010թ. երկրոդ եռամսակի արդյունքներով բանկը ձևավորել է մոտ 300.0 մլն դրամի զուտ շահույթ: Բանկն ունի 36 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

09/07/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ հերթական ձեռքբերումը միջազգային դրամական փոխանցումներում

BLIZKO դրամական փոխանցումների միջազգային համակարգը, 2010թ գարնանային մրցույթ է անցկացրել "Вместе с BLIZKO" անվանումով: Մրցույթին մասնակցել են BLIZKO դրամական փոխանցումների միջազգային համակարգը սպասարկող ԱՊՀ երկրների 7000 աշխատակիցներ` 169 բանկերից և փոստային ծառայություններից: Մրցույթում հաղթող են ճանաչվել 174 աշխատակիցներ, որտեղ իրենց ուրույն տեղն են ունեցել նաև "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ աշխատակիցները` ստանալով հատուկ նվերներ BLIZKO դրամական փոխանցումների միջազգային համակարգի կողմից:



30/06/2010<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ -ՎԶԵԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ հունիսի 30-ին կնքեց 10 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով արդեն երկրորդ սինդիկացված վարկի պայմանագիր:

Պայմանագիրը ստորագրեցին <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ կողմից` գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Մկրտչյանը, իսկ ՎԶԵԲ-ի կողմից` ավագ բանկիր Ալեքսանդր Բաբայանը:

Ինչպես տեղեկացվել էր սույն թվականի հունիսի 25-ին կայացած <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ տարեկան ընդհանուր ժողովում, այսօր <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի թվով երկրորդ պայմանագիրը` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Սա ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին սինդիկացված վարկն է կովկասյան տարածաշրջանում: Սինդիկացված վարկում իրենց մասնակցությունը ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆինանսական հաստատություններ` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերը և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը:

Սույն նախագիծը <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ նկատմամբ վերը նշված կողմերի ունեցած խորը վստահության խոսուն վկայությունն է:

Նշենք, որ սինդիկացիայի գործընթացի ժամանակ սինդիկացիային մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկը գերազանցեց ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված նվազագույն 8 մլն ԱՄՆ դոլարը` կազմելով 10 մլն. ԱՄՆ դոլար :

Սինդիկացված վարկը բաղկացած է երկու առանձին վարկերից: Առաջին 4 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը տրամադրվելու է ՎԶԵԲ-ի կողմից 36 ամիս ժամկետով, իսկ 6 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը` ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերի և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպության կողմից 12 ամիս ժամկետով, ևս 12 ամիս երկարաձգման հնարավորությամբ:

Վարկի գումարը ուղղվելու է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների վարկավորմանը: Ընդ որում, 1 վարկառուի գծով վարկի առավելագույն գումարը կազմելու է 500 հազ.ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ:

Այս գործարքով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում մանր և միջին բիզնեսի հետագա զարգացման գործընթացին աջակցելու իր որդեգրած քաղաքականությանը:

<< ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում:

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է սկսած 2000թ.-ից: Մինչ օրս ՎԶԵԲ-ը <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ հետ համատեղ իրականացրել է շուրջ 34 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր:


25/06/2010 2009թ. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ պատվով կատարեց իր առջև դրված ռազմավարական խնդիրները` շնորհիվ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ ռազմավարության ընտրության, որը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բանկի գործունեության լավագույն գնահատական է:

2009թ. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության ընդլայնմամբ:

Հաշվետու տարվա հիշարժան իրադարձություններից, կարևորելի են.
  • "Առևտրի խթանման ծրագրի" շրջանակներում, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան բանկին տրամադրեց 5.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկային գիծ:
  • Բանկը դարձավ "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ի անդամ. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն միակ բանկն է, որի բաժնետոմսերը ցուցակված են "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ի "B" հարթակում:
  • Բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև գործող "Համաֆինանսավորման" ծրագրի իրականացման պայմանագրի շրջանակներում, կնքվեց նոր համաձայնագիր, որով ծրագրի ընդհանուր արժեքը հասավ 7.0 մլն. ԱՄՆ դոլարի:
  • Բանկը "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2009թ. արդյունքներով պարգևատրվեց պատվոգրով և ճանաչվեց 2009թ. լավագույն բանկ` հաճախորդների սպասարկման ոլորտում:
  • "Շիրակ" մասնաճյուղի գործարկումը:
  • Միացումը "Leader", "Ria Money Transfers", "Zolotaya Corona" վճարահաշվարկային համակարգերին և "Worldlink" միջազգային վճարումների համակարգին:
  • 7-րդ տարին անընդմեջ, բանկի բաժնետերերին վճարվեցին շահութաբաժիններ: Բանկի որդեգրած` շահութաբաժինների վճարման քաղաքականության համաձայն, 2009թ. տարեկան արդյունքներով նույնպես նախատեսվում է շահութաբաժինների վճարում` տարեկան 7% եկամտաբերությամբ:
2009թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2008թ.-ի նկատմամբ, աճել են.
    Ընդամենը ակտիվներ` 4.6%-ով, հասնելով 52.2 մլրդ.դրամի,
    Հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվություններ` 8.1%-ով, հասնելով 29.2 մլրդ. դրամի,
    Պարտավորություններ` 5.4%-ով, հասնելով 43.5 մլրդ.դրամի,
    Պարտավորություններ հաճախորդների նկատմամբ` 16.9%-ով, հասնելով 24.4 մլրդ.դրամի,
    Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ` 22.5%-ով, հասնելով 6.1 մլրդ.դրամի,
    Ընդհանուր կապիտալ` 0.7%-ով, հասնելով 8.7 մլրդ դրամի:
Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը, տարվա ընթացքում տրվել է 21,162 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը 79,269-ի: Ներկայումս բանկի քարտատերերի քանակը գերազանցում է 95,565-ը:
Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ավանդների 22.5%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 45.3%-ով աճը, որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը հասավ 77,286-ի:
Առաջիկայում նախատեսվում է բանկի նոր մասնաճյուղի գործարկում, որի արդյունքում բանկը ներկայացված կլինի ՀՀ բոլոր մարզերում:


15/06/2010Մեկօրյա սեմինար "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում աշխատակիցների և փոքր ու միջին բիզնեսով զբաղվող գործարարների համար

2010թ. հունիսի 10-ին Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ/IFC) կողմից "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում Առևտրի Խթանման ծրագրի շրջանակներում անցկացվեց սեմինար "Առևտրի ֆինանսավորում" թեմայով, որին մասնակցեցին "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ աշխատակիցներն ու փոքր և միջին բիզնեսով զբաղվող "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ հաճախորդները /տես նկարներ/:
Սեմինարը կազմված էր երկու մասից, որոնցից առաջինը նախատեսված էր մասնաճյուղերի կառավարիչների և այն աշխատակիցների համար, որոնք անմիջականորեն առնչվում են փաստաթղթային գործառնությունների հետ, իսկ երկրորդ մասը նախատեսված էր "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի այն հաճախորդների համար, որոնք, զբաղվելով ներկրմամբ և արտահանմամբ, իրենց գործունեության ընթացքում պարբերաբար օգտվում են կամ ցանկություն են հայտնում օգտվել միջազգային առևտրում կիրառվող գործիքներից:

Սեմինարի հիմնական թեմաներն էին միջազգային առևտրի խթանումը, նրա հետագա զարգացման հնարավորությունները, փաստաթղթային գործառնությունների դրական և բացասական կողմերը, միջազգային առևտրի ընթացքում ծագող ռիսկերն ու դրանց կանխարգելումը:

Սեմինարն անցկացվեց Trade Wiz International կազմակերպության փորձառու մասնագետներ JACCO JE JONG-ի և TOBY HEIJT-ի, ինչպես նաև ՄՖԿ/IFC-ի մեր տարածաշրջանի ղեկավար MARK ROZANSKI-ի կողմից:


02/06/2010Փոխանցումներ "Coinstar" միջազգային վճարային համակարգով

Տեղեկացնում ենք Ձեզ, որ արդեն Ձեր դրամական փոխանցումները կարող եք իրականացնել նաև "Coinstar" միջազգային վճարային համակարգով "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ Գլխամասային գրասենյակում, Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի բոլոր մասնաճյուղերում:


18/05/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի տարեկան ժողովին, 25.06.2010թ, ժ.11:00-ին, Մարիոթ-Արմենիա հյուրանոց, Տիգրան Մեծ սրահ

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ ԲԲԸ
(ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ)

Հասցեն` 0002, ք.Երևան
Ամիրյան 23/1

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի տարեկան ժողովին, որը կկայանա 2010թ. հունիսի 25-ին ժ.11:00-ին` Մարիոթ-Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում /ք.Երևան, Ամիրյան 1/: Ժողովի մասնակիցների գրանցումը ժ.10:30-ից-11:00:
Բանկի տարեկան ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է 2010թ. մայիսի 12-ի դրությամբ, ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Տարեկան ժողովի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը`

Օրակարգ


    1.Բանկի բաժնետերերի տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
    2. Բանկի Վարչության հաշվետվությունը 2009թ. տարեկան գործունեության մասին:
    3.Բանկի 2009թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթի բաշխման համամասնությունները հաստատելու մասին:
    4. Բանկի 2009թ. տարեկան արդյունքներով շահութաբաժիններ վճարելու մասին:
    5.Բանկի փոփոխված Կանոնադրությունը հաստատելու մասին:
    6.Բանկի աուդիտն իրականացնող անձին հաստատելու մասին:
    7.""ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման" կարգի վերաբերյալ:
    8. ""ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ Խորհրդի կանոնակարգի" վերաբերյալ:
    9. Բանկի Խորհրդի ընտրության մասին:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ
Ց Ա Ն Կ*

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի
    1. Բանկի Վարչության 2009թ. ֆինանսա-տնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը
    2. Բանկի 2009թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները, դրանց վերաբերյալ բանկի աուդիտ իրականացնող անձի եզրակացությունները
    3. Բանկի փոփոխված Կանոնադրության նախագիծը
    4. Բանկի Խորհրդի կազմի մասին
    5. Բանկի աուդիտն իրականացնող անձի մասին
    6. Բանկի բաժնետերերի տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին
    7. 2009թ. տարեկան արդյունքներով շահութաբաժիններ վճարելու մասին:
    8.""ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման" կարգի և ""ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ Խորհրդի կանոնակարգի " փոփոխված տարբերակների նախագծերը

* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ բանկի գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր:


18/05/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին...

БЫСТРАЯ ПОЧТА վճարահաշվարկային համակարգով իրականացվելու են նաև ՌԴ ռուբլով փոխանցումներ:
БЫСТРАЯ ПОЧТА համակարգով ՌԴ ռուբլով փոխանցման սակագինը կազմում է փոխանցվող գումարի ընդամենը 2%-ը, նվազագույնը 150 ՌԴ ռուբլի ` կախված փոխանցման արժույթից, որը վճարում է փոխանցողը: Ընդ որում, միջնորդավճարի կոտորակային մասը կլորացվում է ամբողջ մեծ թվի ուղղությամբ:


28/04/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն ստանալով ՀՀ Կենտրոնական բանկից արտասահմանյան "Coinstar" վճարային համակարգին մասնակցության թույլտվություն, շուտով իր հաճախորդներին կառաջարկի "Coinstar" դրամական փոխանցումների միջազգային համակարգը:

"Coinstar" դրամական փոխանցումների համակարգը ներկայումս ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում, ունի 23000 սպասարկման կետեր, որոնք սփռված են ամբողջ աշխարհով մեկ: Համակարգը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց առանց հաշվի բացման կատարել դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
"Coinstar" վճարային համակարգով կատարվող փոխանցումներն ակնթարթային փոխանցումներ են, որոնց համար հաճախորդից գանձվող միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1.5%-3% ը:
Փոխանցումները եւ վճարումները համակարգի միջոցով դրամական փոխանցումները կիրականացվեն "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում, Երեւան քաղաքի եւ մարզերի բոլոր մասնաճյուղերում:



16/04/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ կողմից անակնկալ իր 90000-րդ քարտատիրոջը

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն, պահպանելով Հայաստանի Հանրապետության պլաստիկ քարտերի շուկայում առաջատարի արդեն ավանդական դարձած իր դիրքերը, առաջինը ՀՀ գործող բանկերից հատեց քարտատերերի քանակի 90000-ի սահմանագիծը:

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն, հավատարիմ մնալով ֆինանսական շուկայում առաջատարի դիրքերի պահպանման իր կողմից որդեգրված քաղաքականությանը, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել պլաստիկ քարտերի շուկայում` ավելացնելով պլաստիկ քարտատերերի քանակը, ընդլայնելով քարտերով մատուցվող ծառայությունների ցանկը, կատարելագործելով և բարձրացնելով վերջիններիս որակական բնութագրիչները:
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն, 2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ հասցնելով իր քարտատերերի քանակը արդեն իսկ 92000-ի և պահպանելով Հայաստանի Հանրապետության պլաստիկ քարտերի շուկայում առաջատարի արդեն ավանդական դարձած իր դիրքերը, մատուցում է հաճելի անակնկալ իր 90000-րդ քարտատիրոջը:
Բանկի հոբելյանական քարտատեր, Մրգավետ գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ Աստղիկ Հախվերդյանը ստանում է անսպասելի անակնկալ-նվեր` հեռուստացույց:
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ մատուցվող անակնկալները կրելու են շարունակական բնույթ` հաճելիորեն զարմացնելով բանկի հաճախորդներին:



02/04/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ համալրեց իր կողմից մատուցվող միջազգային վճարահաշվարկային համակարգերի ցանկը "Contact" համակարգով:

"Contact" համակարգ

19/03/2010 "Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան" պետության կողմից ձեռնարկված...
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ 04.03.2010 թվականին` կնքելով համաձայնագիր, "Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան" պետության կողմից ձեռնարկված ծրագրի շրջանակներում, իրականացնում է երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորում: Վարկավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով մեր կայքի վարկավորում/հիփոթեքային վարկեր էջը կամ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի ցանակացած մասնաճյուղ:
"Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան"

10/03/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ, հավատարիմ իր որդեգրած առաքելությանը` լինել առաջատարը բանկային գործունեության կանոնանակարգվածության ոլորտում, ավարտում է ներքին քննարկումները և առաջիկա Խորհդի նիստին կհաստատի ""Հայէկոնոմբանկ" ԲԲԸ իննովացիոն գործընթացների" կարգը:
Առկա մրցակցային պայքարում հաղթող դուրս գալու տեսանկյունից, կարևորելով բանկում "իննովացիոն կառավարման" "իննովացիոն մտածելակերպի", "իննովացիոն գործընթացների" ներդրման անհրաժեշտությունը, մշակվել է այնպիսի փաստաթուղթ, որը կանոնակարգում է բանկում իննովացիոն գործընթացները, մանրամասն սահմանելով իննովացիոն գործընթացների բնույթը, էությունը, իննովացիայի նպատակը, ներդրման փուլերը, ներդրման ընթացակարգը, զարգացումը, բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների, բանկի ղեկավար մարմինների գործառույթները և մասնակցությունը իննովացիոն գործընթացի կառավարմանը: Սույն կարգը կապահովի բանկի ղեկավարության և անձնակազմի նպատակաուղղված աշխատանքը բանկում իննովացիոն մտածելակերպի արմատավորման տեսանկյունից, քանզի բանկի արդյունավետ զարգացման ժամանակի կարևորագույն հրամայականը` հստակ գիտակցված իննովացիոն կառավարումն է, որը և հնարավորություն է ստեղծում դիմակայել մրցակցային պայքարում, պահպանելով առաջատարի դիրքերը բանկային շուկայում:

09/03/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ կանանց և աղջիկներին մատուցում է հրաշալի նվեր
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ շնորհավորում է կանանց և աղջիկներին միամսյակի կապակցությամբ և մատուցում իր հրաշալի նվերը `միջազգային և տեղական պլաստիկ քարտեր: Ձեր նվերը ստացեք գլխավոր գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում ներկայացնելով անձնագիր և սոց. քարտ:

05/03/2010Կրկին առաջին տեղը բանկային համակարգում…

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ վերականգնել է իր առաջատարի դիրքը ՀՀ պլաստիկ քարտերի շուկայում` 01.03.2010թ.-ի դրությամբ տրամադրված պլաստիկ քարտերի ծավալները հասցնելով 82,646-ի, որը կազմում է "ԱրՔԱ" վճարային համակարգի անդամ բանկերի կողմից տրամադրած պլաստիկ քարտերի 17,8%-ը, իսկ տրամադրված տեղական պլաստիկ քարտերի` 24,6%- ը: 01.02.2010թ.-28.02.2010թ. ընթացքում "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ բանկոմատների և մասնաճյուղերում տեղադրված Pos-տերմինալների միջոցով կատարված գործարքների քանակը կազմել է 96,649 հատ, իսկ ծավալը` 3,645,199,838 դրամ: Հայէկոնոմբանկը պլաստիկ քարտերի շուկայում մշտապես հանդես է եկել նոր պրոդուկտերով և առաջիկայում ևս սպասվում են նորանոր առաջարկներ:


02/03/2010"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ
1. Մրցույթի կազմակերպման վայրը /հասցեն/` ք. Երևան, 0002, Ամիրյան փ. 23/1
2. Մրցույթի հայտերը ընդունման ժամկետները Մրցույթի հայտերը ընդունվում են 02/03/2010թ-ից- 02/04/2010 թ-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-16:00
3.Մրցույթի ձևը Մրցույթը անց է կացվում մրցութային հայտերի գնահատմամբ, համաձայն բանկում գործող կարգի:
4.Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը Մրցույթի մասնակցելու փաստաթղթերի ցանկը սահմանվում է բանկի կարգով, որը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից:
5.Մրցույթում հաղթողի որոշելու կարգը Մրցույթում հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:
6.Մրցույթում հայտերը բացելու և ամփոփելու նիստի օրը և ժամը Մրցույթի հայտերը կբացվեն Հանձնաժողովի նիստում ս.թ. ապրիլի 8-ին, ժամը 15-00, և կամփոփվեն ս.թ. ապրիլի 9-ին ժամը 15-00 ին:
7.Մրցույթի կարգին ծանոթանալու վայրը և դրա պատճենը տրամադրելու կարգը Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից հետևյալ հասցեով` ք.Երևան, Ամիրյան փ. 23/1, /Տեղեկատուի աշխատակցից/ գանձելով պատճենահանման ծախսերը:


11/02/2010Սեմինար "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ կարևորելով արտասահմանյան բանկերի հետ իրականացվող փաստաթղթային գործառնություններին առնչվող ռիսկերը, հնարավոր կորուստները, հնարավորինս օպտիմալ քայլեր է ձեռնարկում դրանք կանխելու համար:
Այդ առիթով սույն թվականի փետրվարի 4-ին և 5-ին "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ սեմինար "Առևտրի ֆինանսավորման գործառնություններում խարդախությունների բացահայտումը և դրանց կանխարգելումը" թեմայով: Այս սեմինարի հիմնական նպատակն է նույնականացնել և կանխել խարդախությունը միջազգային առևտրի ֆինանսավորման գործառնությունների մեջ:
Սեմինարին մասնակցում էին հայկական առևտրային բանկերի համապատասխան ներկայացուցիչները /Տես նկարներ/:

Սեմինարը կազմակերպվել էր ՎԶԵԲ-ի հովանավորությամբ և ֆինասավորել The Swiss Technical Co-operation Fund, the EBRD Shareholder Special Fund and the Early Transition Countries Fund կազմակերպությունների կողմից: Երկօրյա սեմիանարն անցկացվեց ICC Banking Commission-ի անդամ, Միջազգային առևտրի ֆինանսավորման փորձառու մասնագետ Վինսենտ Օ’ Բրայնի կողմից: Սեմինարի հիմնական թեմաներն էին միջազգային առևտրային պայմանագրերի կարևորագույն ասպեկտները, բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները, փաստաթղթային գործառնությունները որպես ապահով վճարային գործիք, խարդախությունների բացահայտումը և դրանց կանխարգելումը:


Լրատվություն

Նորություններ
Մամուլը բանկի մասին
Բանկը միջազգային միջոցառումներում
Վեբկայքի նորություններ

E-Banking - "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ իր ArCa քարտատերերին հնարավորություն է տալիս գործարքներ կատարել ինտերնետի միջոցով

Կանխիկ արտարժույթի
փոխարժեքներ 06/09/2010
ՏարադրամԱռքՎաճառքՀՀ ԿԲ
USD362.00366.00365.40
EUR462.00477.00468.92
GBP553.00573.00562.68
CHF348.00366.00360.25
RUB11.7012.1511.91
GEL190.00210.00198.54
Անկանխիկ արտարժույթի
փոխարժեքներ
ՏարադրամԱռքՎաճառքՀՀ ԿԲ
USD362.00366.00.
EUR462.00477.00.
GBP558.00571.00.
CHF352.00362.00.
RUB11.7512.20.
ԱՄՆ դոլարի ֆորվարդային
փոխարժեքներ
ԺամկետԳնման փոխարժեքՎաճառքի փոխարժեք
01/01/2010..
01/01/2010..
01/01/2010..
Հաշվին թղթադրամների
մուտքագրմանև կանխիկացման
միջնորդավճարներ
Արտ.ՄուտքագրումԿանխիկացում
GBP2.0%2.0%
RUB2.0%0.0%
CHF2.0%2.0%
AEB Info
Հայէկոնոմբանկի հաճախորդների
հաշիվներիվրա եղած միջոցների և դրանց
շարժի տեղեկատու

Ուշադրություն!!!
Վերը նշված հղումը կատարվում է
TCP 8082 պորտով: Խնդիրների դեպքում
դիմեք Ձեր ինտերնետ պրովայդերին
armenian fonts
© 2007-2010 "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: