86 86
ENG

Նորություններ

08.04.2020

Հայէկոնոմբանկը միացել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին: Սույն միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակությունն աջակցելու է արտակարգ դրության ռեժիմից տուժած գյուղատնտեսներին, ՀՀ-ում գրանցված ու գործունեություն իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին.

  • առաջին միջոցառման ծրագրով նախատեսված օժանդակությունից կարող են օգտվել  ՀՀ-ում գրանցված և գործունեություն ծավալող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:                                  Մանրամասների համար անցեք հետևյալ հղմամբ:

  • երկրորդ միջոցառման շրջանակում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ անտոկոս ֆինանսավորում

  • երրորդ միջոցառման շրջանակում օժանդուկություն ստացող տնտեսվարողները կարող են սպասարկվել Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում

Տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներն են.

  • վարկառուն պետք է ունենա դրական վարկային պատմություն. վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է ունենա գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց  վարկային պարտավորություններ
  • վարկային հայտի ներկայցման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վարկառուն չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպք

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել Բանկի նորություններին:

Թարմացվել է` 13/04/2020 12:30