Նորություններ

08.04.2020

Առաջին միջոցառման ծրագրով նախատեսված օժանդակությունից  կարող են օգտվել  ՀՀ-ում գրանցված և գործունեություն ծավալող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.

  • վարկավորում մինչև 500 մլն ՀՀ դրամի չափով
  • 6-24 ամիս ժամկետ
  • կախված վարկի նպատակայնությունից՝ 0-6% տարեկան փաստացի տոկոսադրույք:

    Տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներն են.

  • վարկառուն պետք է ունենա դրական վարկային պատմություն. վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում չպետք է ունենա գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց  վարկային պարտավորություններ:
  • վարկային հայտի ներկայցման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վարկառուն չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպք:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել Բանկի նորություններին:

Թարմացվել է` 10/04/2020 16:27