Նորություններ

26.05.2020

                                                           Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Հասցեն՝ 0002, ք. Երևան
               Ամիրյան  23/1


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` Բանկ/ բաժնետերերի հեռակա քվեարկությամբ տարեկան ժողովը տեղի է ունենալու 2020թ. հունիսի 30-ին:
Բանկի բաժնետերերի  հեռակա քվեարկությամբ տարեկան ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված  է առ  2020թ. մայիսի 20-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Ժողովի  Օրակարգում  ընդգրկված  են  հետևյալ հարցերը՝ 


Օրակարգ

1. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
2. Բանկի Վարչության հաշվետվությունը 2019թ. տարեկան գործունեության մասին:
3. Բանկի 2019թ. տարեկան արդյունքներով շահաբաժիններ վճարելու մասին:
4. Բանկի 2019թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթի բաշխման hամամասնությունների մասին:
5. Բանկի աուդիտն իրականացնող անձի հաստատման մասին:
6. Բանկի Խորհրդի ընտրության մասին:
                         

 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  ԽՈՐՀՈՒՐԴ
                      

Ց Ա Ն Կ*
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հեռակա քվեարկությամբ տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի

1. Բանկի Վարչության 2019թ. ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը   
2. Բանկի 2019թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները, դրանց վերաբերյալ բանկի աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը
3. Բանկի Խորհրդի կազմի մասին
4. Բանկի աուդիտն իրականացնող անձի մասին
5. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին 
6. 2019թ. տարեկան արդյունքներով շահաբաժիններ վճարելու մասին

 

* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ հեռակա քվեարկությամբ տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր:

Թարմացվել է` 18/06/2020 11:48