Նորություններ

30.06.2020

    Հայէկոնոմբանկը 2019թ. ամփոփում է մի շարք էական նվաճումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով՝ ունենալով հետևյալ պատկերը. Բանկի ակտիվներն աճել են 26.6%-ով` կազմելով 280.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 221.6 մլրդ դրամի դիմաց, Բանկի հաճախորդներին տրված վարկերն աճել են 31.8%-ով` կազմելով 176.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 133.6 մլրդ դրամի դիմաց, Բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 18.3%-ով` կազմելով 113.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 95.8 մլրդ դրամի դիմաց, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 14.7%-ով՝ կազմելով 59 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 51 մլրդ դրամի դիմաց: Ընդհանուր կապիտալն աճել է 19,5%-ով` հիմնականում կանոնադրական կապիտալի համալրման և ձևավորված շահույթի հաշվին` կազմելով 39.5 մլրդ դրամ` նախորդ տարվա 33.0 մլրդ դրամի դիմաց: 2019թ.-ին շահույթն աճել է 60.1%-ով` կազմելով 3.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 2,1 մլրդ դրամի դիմաց: 2019թ. և 2020թ. Բանկն իր կանոնադրական կապիտալը համալրել է համապատասխանաբար 3,37 մլրդ և 500 մլն դրամով, և ներկա պահին նորմատիվային  ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 41.6  մլրդ ՀՀ դրամ:

    Հարկ է նշել, որ, չնայած առկա մարտահրավերներին, վարկային պորտֆելը պահպանում է ավանդական բարձր որակը, և խնդրահարույց վարկերը ներկայումս կազմում են պորտֆելի ընդամենը 0.65%-ը:

    2019թ. ընթացքում Բանկի ձեռքբերումներից առանձնացվեց ՎԶԵԲ (EBRD), ՀԶԲ (FMO), ՍԱԶԲ (BSTDB) և այլ առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների հետ ՀՀ-ում ՓՄՁ զարգացմանն ուղղված ընդհանուր թվով մոտ 70.0 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մի շարք վարկային համաձայնագրերի կնքումը:

    Կորոնավիրուսային համավարակի մարտահրավերների հետ կապված՝ վերջին ամիսների ընթացքում Բանկում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ճգնաժամային իրավիճակում հաճախորդների կողմից իրենց վարկային և այլ պարտավորությունների կատարման հարցում ունեցած խնդիրների լուծմանը, մասնավորապես՝  65,000–ից ավելի ֆիզիկական անձ հաճախորդների տրամադրվել են վարկային արձակուրդներ, 1,000-ից ավելի իրավաբանական անձ հաճախորդների համար կատարվել են վարկերի մարման գրաֆիկների փոփոխություններ՝ հարմարեցնելով դրանք հաճախորդների դրամական հոսքերին:

    Բանկը ակտիվ մասնակցում է Կառավարության աջակցության ծրագրերին, որոնց շրջանակներում արդեն տրամադրվել է ավելի քան 7.0 մլրդ դրամի վարկ՝ ցածր կամ զրոյական (սուբսիդավորվող) տոկոսադրույքներով:

    Այս իրավիճակում ևս Բանկը հավատարիմ է շահաբաժինների վճարման իր ավանդույթին և տարբեր սոցիալական ծրագրերի աջակցությանը, ինչպես նաև շարունակելու է իրականացնել համավարակով պայմանավորված իրավիճակի մշտական մոնիտորինգ և ռիսկերի զսպմանն ուղղված միջոցառումներ: Բանկը շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, բաժնետերերին, հաճախորդներին շարունակական վստահության և աջակցության համար:

    2020թ. հունիսի 29-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 43.2 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը՝ մոտ 41.6 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 289.6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 191.4  մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` մոտ 59.0  մլրդ դրամ, շահույթը` ավելի քան 2.6  մլրդ դրամ: Բանկն ունի 53 մասնաճյուղ (ներառյալ Գլխավոր գրասենյակը) Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

Թարմացվել է` 01/07/2020 15:48