Նորություններ
Հայէկոնոմբանկը կրկին արժանացավ Ասիական Զարգացման Բանկի «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացրած գործարքների համար: Այս մրցանակը Բանկը ստանում է արդեն չորրորդ անգամ՝ սկսած 2015 թվականից՝ Ասիական Զարգացման Բանկի կողմից տվյալ մրցանակաբաշխության մեկնարկից ի վեր:
Ասիական Զարգացման Բանկի և միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ Հայէկոնոմբանկի երկարատև համագործակցության արդյունքում Բանկը ձեռք է բերել կայուն, հուսալի և վստահելի գործընկերոջ համբավ:
Անգամ համավարակի պայմաններում Հայէկոնոմբանկը շարունակելու է ծավալել ակտիվ գործունեթյուն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ՝ աջակցելով փոքր ու միջին ձեռնարկություններին և մասնակից դառնալով երկրի տնտեսության զարգացմանը: