Նորություններ
Հայէկոնոմբանկն արժանացել է Հայաստանի «Տարվա կորպորատիվ և ներդրումային բանկ» մրցանակին՝ «Asian Banking & Finance Awards 2020» ամենամյա մրցույթում, որի ընթացքում պարգևատրվել են ավելի քան 100 հեղինակավոր բանկեր 30 երկրներից:
Հայէկոնոմբանկը 2000 թվականից ի վեր ակտիվ մասնակցում է վարկավորման միջազգային տարբեր նախագծերին՝ համագործակցելով այնպիսի միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB), Գերմանահայկական հիմնադրամը (KFW), Հոլանդիայի զարգացման բանկը (FMO), DEG, BlueOrchard Finance SA, Symbiotics SA, Incofin IM, Frankfurt School Financial Services SA, EFA Group և այլն:
Բանկն ակտիվ է նաև առևտրի ֆինանսավորման ոլորտում՝ մասնակցելով ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի առևտրի խթանման ծրագրերին: Այդ մասին են վկայում նաև օրեր առաջ ԱԶԲ-ից ստացված մրցանակը՝ որպես «Հայաստանի առաջատար գործընկեր բանկ», որին Բանկն արժանանում է արդեն չորրորդ անգամ` սկսած 2015 թվականից՝ Ասիական զարգացման բանկի տվյալ մրցանակաբաշխության մեկնարկից ի վեր: