86 86
ENG
Ընդհանուր տեղեկատվություն
Փաստաթղթային ակրեդիտիվ
  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն առաջարկում է ծառայությունների լայն ցանկ փաստաթղթային գործառնությունների ոլորտում.
PunctԱՆՎՃԱՐ խորհրդատվական ծառայություններ փաստաթղթային գործառնությունների իրականացման բոլոր փուլերում,
PunctԾածկույթով փաստաթղթային ակրեդիտիվի թողարկում,
PunctՄասնակի ծածկույթով կամ առանց ծածկույթի հաստատված փաստաթղթային ակրեդիտիվների թողարկում,
PunctՈչ ստանդարտ փաստաթղթային ակրեդիտիվների թողարկում` հետաձգված վճարմամբ և «կարմիր գծով» տեսակների,
PunctԱռաջնակարգ արտասահմանյան բանկերի կողմից փաստաթղթային ակրեդիտիվների հաստատում:
 
Թարմացվել է`
Սակագին
Ակրեդիտիվի ծանուցում 0.15% min 25 000 դրամ
Ակրեդիտիվի թողարկում 0.15% min 40 000 դրամ
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"ԲԲԸ-ի կողմից թողարկված ակրեդիտիվի հաստատում այլ բանկի կողմից համաձայն հաստատող բանկի սակագների
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի կողմից այլ բանկերի թողարկած ակրեդիտիվի հաստատում պայմանագրային
Ակրեդիտիվի փոխանցում 0.1% min 25 000 դրամ
Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն 15 000 դրամ
Ակրեդիտիվի չեղյալացում 25 000 դրամ
Առանց տարաձայնությունների ակրեդիտիվային փաստաթղթերի ընդունում և ստուգում 25 000 դրամ
Տարաձայնություններով ակրեդիտիվային փաստաթղթերի ընդունում և ստուգում 50 000 դրամ
Վճարումներ ակրեդիտիվի շրջանակներում ըստ փաստաթղթերի ներկայացման 0.15% min 10 000 դրամ, max 50 000 դրամ
ՎԶԵԲ (EBRD), ՄՖԿ (IFC) և ԱԶԲ (ADB) ծրագրերով ակրեդիտիվի թողարկում 50 000 դրամ
Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն, չեղյալացում ՎԶԵԲ (EBRD), ՄՖԿ (IFC) և ԱԶԲ (ADB) ծրագրերի շրջանակներում (լրացուցիչ գանձվում են նաև թղթակից բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները) 25 000 դրամ

 

Ակրեդիտիվը հնարավորություն է տալիս նվազեցնել ռիսկերը թե՛ Ներմուծողի, թե՛ Արտահանողի համար:

Բանկն ունի կնքած մի շարք պայմանագրեր առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը և այլն: Մասնակցելով վերջիններիս Առևտրի խթանման ծրագրերին՝ Բանկը հնարավորություն ունի կատարել գործարքներ ծրագրին մասնակցող բազում երկների  բանկերի լայն ցանկի հետ` դրանով իսկ մեծացնելով համագործակցության շրջանակը: 

Ներմուծողը Բանկ է ներկայացնում համապատասխան հաշիվ ապրանքագիրը/պայմանագիրը, որը նախապես ուսումնասիրվում է Բանկի կողմից՝ համադրելով այն ակրեդիտիվի թողարկման պայմանների հետ /արժույթ, ժամկետ, երկիր/: Նշենք, որ Բանկը կարող է թողարկել ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով, այլ արտարժույթով՝ ըստ գործարքի, ակրեդիտիվներ: Չկան նաև գումարի նվազագույն և առավելագույն սահմաններ: Հաշիվ ապրանքագիրը/պայմանագիրը ուսումնասիրելուց և դրական եզրակացության գալուց հետո, Բանկը կազմում է թողարկվող ակրեդիտիվի սևագիր տարբերակը և համաձայնեցնում է այն Ներմուծողի հետ. վերջինիս ցանկության դեպքում նաև Արտահանողի և Արտահանողի Բանկի հետ: Բոլոր կողմերի հետ նախապես համաձայնեցնելուց հետո Բանկը կնքում է համապատասխան պայմանագիրը Ներմուծողի հետ, սառեցնում է համապատասխան հաշվին ակրեդտիվով սահմանված գումարը և թողարկում է ակրեդիտիվը: Ծանուցող Բանկը SWIFT համակարգով ստանալով ակրեդիտիվը՝ ծանուցում է Արտահանողին իր օգտին թողարկված ակրեդիտիվի մասին:

Արտահանողը, իր պարտականությունները ակրեդիտիվով սահմանված ժամկետներում կատարելուց հետո, ակրեդիտիվով պահանջվող փաստաթղթերը մինչև ակրեդիտիվում նշված վերջնաժամկետը ներկայացնում է Կատարող բանկին:

 Վերջինս ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը ակրեդիտիվի պահանջների հետ և դրանց համընկման դեպքում՝ նախապես սառեցված գումարը ապասառեցվում է և փոխանցվում է Արտահանողին: Փաստաթղթերը հատուկ փոստային ծառայությունների միջոցով ուղարկվում են Բանկին, որն իր հերթին ևս ստուգում է փաստաթղթերը և տարաձայնություններ չլինելու պարագայում դրանք ներկայացնում Ներմուծողին:

Որպես լրացուցիչ ապահովություն` Բանկը կարող է առաջարկել նաև այլ առաջատար բանկերի կողմից ակրեդիտիվների հաստատում:

Համապատասխան դրամական միջոցներ չունենալու դեպքում Բանկը կարող է դիտարկել համապատասխան ծածկույթի տրամադրում:

Գործարքի իրականացման ժամանակ գանձվող միջնորդավճարները՝ ներառյալ միջնորդ բանկերի, Բանկի կողմից գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքով:

Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ծառայությունը մատուցվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ՝ "ՌՈՍԻԱ-1", "ԱՐԱՐԱՏՅԱՆ", "ՆԱԻՐԻ ԲԿ" մասնաճյուղերի:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից եվ ապահովում է գաղտնիություն:

 

Թարմացվել է`30/03/2021 12:43