Փաստաթղթային ինկասո
ա/ Փաստաթղթերի տրամադրում վճարի, կամ ակցեպտի դիմաց | 0.2% min 25 000 դրամ, max 60 000 դրամ |
բ/ Փաստաթղթային ինկասոյի ընդունում և ուղարկում | 0.2% min 25 000 դրամ, max 150 000 դրամ |
Ինկասոյի հանձնարարականի պայմանների փոփոխում, ներառյալ չեղյալ համարումը | 15 000 դրամ |
Ինկասոյի վճարում | 0.2% min 11000 դրամ, max 50 000 դրամ |
Լրացուցիչ գանձվում են նաև թղթակից բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները և փոստային ծախսերը:
Երաշխիքի գումարը` 5 000 000 ՀՀ դրամը (կամ համարժեք արտարժույթ) գերազանցելու դեպքում, գանձվող կոմիսիոն վճարի հաշվարկի օրինակ (օրինակում երաշխիքը տրամադրվել է 101 օրով)` 25 000 դրամ * 12/365*101 = 83 013,6 ՀՀ դրամ։
Ինկասոն հնարավորություն է տալիս Արտահանողին Բանկ ներկայացված փաստաթղթերի դիմաց Ներմուծողից ստանալ ապրանքի գումարը:
Ինկասոյի դեպքում Բանկը կատարում է միջնորդի դեր. ներմուծողի կողմից ի օգուտ Արտահանողի վճարում կատարելու կամ ակցեպտավորելու պարագայում Ներմուծողին է տրամադրում նախատեսված փաստաթղթերը:
Բանկը կարող է նաև իրականացնել փաստաթղթային ինկասոյի ուղարկում, որի պարագայում Արտահանողը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Բանկին, որն ընդունում է և ուղարկում ի օգուտ Շահառուի:
Բանկը կարող է սպասարկել ցանկացած արժույթով փաստաթղթային ինկասո, չկան գումարի նվազագույն և առավելագույն սահմանափակումներ:
Գործարքի իրականացման ժամանակ գանձվող միջնորդավճարները՝ ներառյալ միջնորդ բանկերի, Բանկի կողմից գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից սահմաված արտարժույթի փոխարժեքով:
Ծառայությունը մատուցվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ՝ §ՌՈՍԻԱ-1¦, §ԱՐԱՐԱՏՅԱՆ¦, §ՆԱԻՐԻ ԲԿ¦ մասնաճյուղերի:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից եվ ապահովում է գաղտնիություն: