Միջազգային երաշխիքի տրամադրում

Դրամական ծածկույթ ունեցող | 0.3% min 30 000 դրամ, max 400 000 դրամ |
Դրամական ծածկույթ չունեցող | պայմանագրային |
Երաշխիքի ծանուցում | 0.2% min 50 000 դրամ |
Երաշխիքի պայմանների փոփոխում, չեղյալացում | 55 000 դրամ |
Երաշխիքի դիմաց վճարում` համաձայն հաստատող բանկի պահանջի | 0.5% min 100 000 դրամ |
Թղթային կրիչով տրամադրված բանկային երաշխիքի ծանուցում այլ բանկին S.W.I.F.T. համակարգի միջոցով | 0.3% min 50 000 դրամ, max 100 000 դրամ |
Բանկային երաշխիքի պարագայում Բանկը հանդես է գալիս որպես իր հաճախորդի պարտավորությունների կատարման երաշխավոր և վճարում է Շահառուին երաշխիքով նախատեսված գումարը՝ համապատասխան պահանջի դեպքում:
Բանկը կարող է թողարկել տարբեր տեսակի բանկային երաշխիքներ՝ վճարման, պարտականությունների կատարման, կանխավճարի վերադարձման, տենդերային և այլն:
Որպես լրացուցիչ ապահովություն Բանկը կարող է առաջարկել նաև այլ առաջատար բանկերի կողմից երաշխիքների հաստատում: Բանկն ունի կնքած մի շարք պայմանագրեր առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը և այլն: Մասնակցելով վերջիններիս Առևտրի խթանման ծրագրերին՝ Բանկը հնարավորություն ունի կատարել գործարքներ ծրագրին մասնակցող բազում երկների բանկերի լայն շրջանակի հետ:
Հաճախորդը Բանկ է ներկայացնում համապատասխան պայմանագիրը, որը նախապես ուսումնասիրվում է Բանկի կողմից՝ համադրելով այն Բանկային երաշխիքի թողարկման պայմանների հետ /արժույթ, ժամկետ, երկիր/: Նշենք, որ Բանկը կարող է թողարկել ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով, այլ արտարժույթով՝ ըստ գործարքի, բանկային երաշխիքներ: Չկան նաև գումարի նվազագույն և առավելագույն սահմաններ:
Դրական եզրակացության գալուց հետո, Բանկը կազմում է թողարկվող երաշխիքի սևագիր տարբերակը և համաձայնեցնում է այն իր Հաճախորդի հետ, վերջինիս ցանկության դեպքում նաև Շահառուի և Շահառուի Բանկի հետ: Բոլոր կողմերի հետ նախապես համաձայնեցնելուց հետո Բանկը կնքում է համապատասխան պայմանագիրը Հաճախորդի հետ, Բանկում հաճախորդի կողմից գրավադրվում են երաշխիքի գումարին համապատասխան միջոցներ, ապա թողակվում է Բանկային երաշխիքը: Ծանուցող Բանկը, SWIFT համակարգով ստանալով Բանկային երաշխիքը, ծանուցում է Շահառուին իր օգտին թողարկված Բանկային երաշխիքի մասին:
Հաճախորդի կողմից պարտականությունների չկատարման պարագայում Բանկի կողմից Պահանջը ստանալուց հետո Բանկը վճարում է Շահառուին առավելագույնը բանկային երաշխիքով սահմանված գումարի չափով և փոխհատուցման գործընթաց սկսում իր հաճախորդի հետ՝ համաձայն Բանկի և Հաճախորդի միջև կնքված պայմանագրի:
Բանկը կարող է տրամադրել նաև միջազգային երաշխիքներ թղթային կրիչով՝ առանց երրորդ կողմի, Բանկի պաշտոնական ձևաթղթի վրա և երաշխիքի բովանդակությունը SWIFT համակարգի միջոցով Շահառուի Բանկին ծանուցելով:
Գործարքի իրականացման ժամանակ գանձվող միջնորդավճարները՝ ներառյալ միջնորդ բանկերի, Բանկի կողմից գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից սահմաված արտարժույթի փոխարժեքով:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Ծառայությունը մատուցվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ՝ §ՌՈՍԻԱ-1¦, §ԱՐԱՐԱՏՅԱՆ¦, §ՆԱԻՐԻ ԲԿ¦ մասնաճյուղերի:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից եվ ապահովում է գաղտնիություն: