86 86
ENG

Նորություններ

10.12.2020

  Հայէկոնոմբանկը ներկայանում է 53-րդ՝ «ՔԱՆԱՔԵՌ» մասնաճյուղով, որը թվով երրորդն է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (հասցե` Զ. Քանաքեռցու փող. թիվ 131):
  Հաճախորդները կարող են օգտվել ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթից երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-17:30-ը:
 Մասնաճյուղում անհատ ձեռներեցների, ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար մինչև 10.02.2021թ.-ը ներառյալ ներքոնշյալ ծառայությունների համար սահմանվում են արտոնյալ պայմաններ.

  1. բանկային հաշվի բացում և սպասարկում՝ անվճար
  2. բանկի կողմից թողարկված քարտերի տարեկան սպասարկում՝ 50% զեղչ (բացառությամբ ARMECs քարտատեսակների)
  3. ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով 183 օր և ավելի ժամկետով ժամկետային ավանդ՝ գործող տոկոսադրույք +0.25%
  4. ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով վարկեր և վարկային գծեր՝ գործող տոկոսադրույքից 1% ցածր տոկոսադրույք (յուրաքանչյուր վարկի գծով)
  5. հիփոթեքային վարկեր՝ գործող սակագներով սահմանված տոկոսադրույքներից նվազագույն տոկոսադրույք

  Հիշեցնենք, որ Բանկը ներկայացված է ՀՀ ողջ տարածքում (30-ը` Երևանում, 22-ը՝ ՀՀ մարզերում) և Արցախի Հանրապետությունում:

Թարմացվել է` 25/12/2020 17:29