86 86
ENG

Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող ծրագրային վարկեր (տոկոսադրույքների մասնակի կամ ամբողջական սուբսիդավորմամբ)

Պայմաններ

 1. Տավարաբուծության զարգացման համար տրամադրվող վարկեր 

Դրույթներ

Պայմաններ

Վարկի մարման ժամկետ

12-60 ամիս

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան անվանական տոկոսադրույք

12.4-14%

Տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորում

Սուբսիդավորվող տոկոսադրույքի չափը սահմանվում է այնպիսի չափաքանակով, որ Վարկառուին վարկը տրամադրվի 0%, 2% կամ 3% տոկոսադրույքներով*

 

Վարկի գումար

 

Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ

Առավելագույնը՝ 300,000,000 ՀՀ դրամ

Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

Մինչև 12 ամիս` վարկի մեկնարկային տարվա սկզբում

2. Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման համար տրամադրվող վարկեր

    Դրույթներ

Պայմաններ

Ծրագիր/ռեսուրս

Հաճախորդի դաս

A

B

C

D

A, B, C, D

Սեփական կամ այլ ռեսուրսներով

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Նվազագույն Տոկոսադրույք

15%

15.50%

16%

16.50%

11.00%

Առավելագույն տոկոսադրույք

17%

11.00%

Վարկի գումար

Նվազագույնը՝3,000,000 ՀՀ դրամ

Նվազագույնը՝ 7,500 ԱՄՆ դոլար

Առավելագույնը՝3,000,000,000 ՀՀ դրամ

Առավելագույնը՝ 7,500,000 ԱՄՆ դոլար

ԳՀՀ ծրագրերով

Տարեկան անվանական տոկոսադրույք

13.5%-14.4%

Վարկի գումար

Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ

Առավելագույնը՝ 480,000,000 ՀՀ դրամ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորում**

ՀՀ դրամի դեպքում 9%, 12% կամ 14% տոկոսային կետ

ԱՄՆ դոլարի դեպքում 5%, 7% կամ 8% տոկոսային կետ

Վարկի մարման ժամկետ

Նվազագույն ժամկետ՝ 12 ամիս

Առավելագույն ժամեկտ.

ա) այգեհիմնում կատարելու դեպքում 96 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ 60 ամիս,

բ) առանց այգեհիմնման կարկտապաշտպան համակարգեր ներդնելու դեպքում՝ 84 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 36 ամիս,

գ) առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր (կաթիլային կամ անձրևացման) ներդնելու, ինչպես նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում՝ 48 ամիս, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս,

դ) ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ 24 ամիս (ծնեբեկի դեպքում՝ 60 ամիս), մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս (ծնեբեկի դեպքում՝ մինչև 48 ամիս),

3. «Փոքր և միջին «Խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար տրամադրվող վարկեր

    Դրույթներ

Պայմաններ

Վարկի մարման ժամկետ

12-60 ամիս

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան անվանական տոկոսադրույք

12-13.15 %

Տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորում

Սուբսիդավորվող տոկոսադրույքի չափը սահմանվում է այնպիսի չափաքանակով, որ Վարկառուին վարկը տրամադրվի 0% կամ 5% տոկոսադրույքներով*****

Վարկի գումար******

 

Նվազագույնը՝ 5,000,001 ՀՀ դրամ

Առավելագույնը՝ 35,000,000 ՀՀ դրամ

Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

Մինչև 12 ամիս

4. Գյուղա­տնտե­սական հումքի մթե­րումների (գնում­ների) նպա­տակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկեր

    Դրույթներ

Պայմաններ

Ծրագիր/ռեսուրս

Հաճախորդի դաս

A

B

C

D

Սեփական կամ այլ ռեսուրսներով

Նվազագույն Տոկոսադրույք

15%

15.5%

16%

16.5%

Առավելագույն տոկոսադրույք

17%

Վարկի գումար

Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ

Առավելագույնը՝ 4,000,000,000 ՀՀ դրամ

ԳՀՀ ծրագրերով

Տարեկան անվանական տոկոսադրույք

12.75%-14.4%

Վարկի գումար

Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ

Առավելագույնը՝ 480,000,000 ՀՀ դրամ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորում

Վարկերը սուբսիդավորվում են 9 տոկոսային կետով, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ ոչ ավելի, քան 12 տոկոսային կետով:

Վարկի մարման ժամկետ

ա) 6-18 ամիս,

բ) խաղողի մթերումների (գնումների) համար՝ 6-36 ամիս

Վարկի գումար ըստ ուղղվածության

ա) խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամ

բ) պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամ,

գ) կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամ,

դ) սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամ,

ե) սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ,

զ) շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամ:

Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

ա) 6 ամիս,

բ) խաղողի մթերումների (գնումների) համար՝ 12 ամիս

 5. Ջերմատնային տնտեսությունների զարգացման համար տրամադրվող վարկեր

    Դրույթներ

Պայմաններ

Ծրագիր/ռեսուրս

Հաճախորդի դաս

A

B

C

D

Սեփական կամ այլ ռեսուրսներով

Նվազագույն Տոկոսադրույք

15%

15.5%

16%

16.5%

Առավելագույն տոկոսադրույք

17%

Վարկի գումար

Առավելագույնը՝ 3,000,000,000 ՀՀ դրամ

ԳՀՀ ծրագրերով

Տարեկան անվանական տոկոսադրույք

12.75%-14.4%

Վարկի գումար

Առավելագույնը՝ 480,000,000 ՀՀ դրամ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորում

Տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի չափը

Վարկի մարման ժամկետ

24-96 ամիս,

Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ

Առավելագույնը 12 ամիս

*Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2%  տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3 % տոկոսադրույքով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների (այսուհետ՝ սահմանամերձ համայնքներ) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին (այսուհետ՝ Կոոպերատիվ)` 0% տոկոսադրույքով,

** Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9 (արտարժույթի դեպքում՝ 5) տոկոսային կետով, ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար՝ 12 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով։ Ընդ որում, սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը.

***Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0% տոկոսադրույքով,

****3-րդ կետերով վարկերի տրամադրման նվազագույն գումարը կարող է պակաս լինել 5,000,001 ՀՀ դրամից, պայմանով, որ տրամադրվող վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը չի գերազանցի 14%: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 06.07.2021թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի (1USD = 495.59 AMD) և Եվրոյի (1 EUR = 586.68 AMD) փոխարժեքները: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

(մինչև 5.000.000 ՀՀ դրամը ներառյալ կամ համարժեք արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://aeb.am/media/2020/04/3717.pdf

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկիմասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով, 5,000,000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի դեպքում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ  տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից  տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը(  https://acra.am/?lang=hy):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf 

Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf

1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

2.Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր  բացասական  հետևանքներ  տույժ/տուգանքներ

  • Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
  • Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական

3.  Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:

Դատական ծախսեր /առկայության դեպքում/

Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/

  • Տույժեր
  • Տոկոսներ
  • Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
  • Վարկի մայր գումար

4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:

5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:

6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:

Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1.200.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսեկան տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):

Ամիսներ

Վարկի մնացորդ

Վճարում վարկից

Վճարում տոկոսից

1

1.200.000

100.000

23.671

2

1.100.000

100.000

21.699

3

1.000.000

100.000

19.726

4

900.000

100.000

17.753

5

800.000

100.000

15.781

6

700.000

100.000

13.808

7

600.000

100.000

11.836

8

500.000

100.000

9.863

9

400.000

100.000

7.890

10

300.000

100.000

5.918

11

200.000

100.000

3.945

12

100.000

100.000

1.973

7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.

  • Վարկի նպատակից
  • Հաճախորդի վարկունակությունից
  • Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
  • Վարկային ռիսկի գնահատումից
  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից

9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի րնդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.

  • Հաճախորդի հաշվի մնացորդը
  • Հաճախորդի հաշվի շարժը
  •  Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը
  • Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը
  • Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը
  • Բանկին բերված եկամուտը
  • Փոխանցումների ծավալը
  • Բանկում ներդրված ավանդների մեծությունը
  • Խոշոր վարկառու հանդիսանալր
  • Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն)
  • Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալ
  • Այլ օբյեկտիվ պայմաններ

10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:

  • Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
  • Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
  • Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ

11. Վարկային պարտավորության մարումները

  • Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
  • Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
  • Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
  •  Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն

12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե.

  • Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար
  • Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
  • Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
  • Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
  •  Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
  •  Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
  • Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում

13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.

  • Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
  • Հիմնական միջոցներ
  • Շրջանառու միջոցներ
  • Ավտոմեքենաներ
  • Թանկարժեք մետաղներ
  • Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
  • Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
  • Դրամական միջոցներ

14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:

15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:

  • Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
  • Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
  • Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21,5% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:

16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.

  • Շրջանառությունից հանված գույքը
  • Անբաժանելի գույքի առանձին մասերը
  • Վարձակալության իրավունքը
  • Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների

17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
    2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
    3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
   4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
   5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
    6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :

19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝   https://www.aeb.am/hy/mobile_banking/

 

Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր անձ
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ
ՀՀ ռեզիդենտ Ֆիզիկական անձ
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության դրական գնահատական
Բանկի կողմից ընդունելի գրավի և/կամ երաշխավորության առկայություն:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական,
Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն,
Վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը,
Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Ընդհանուր տեղեկատվություն
 Իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով) 
Punct Տեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով), 2.կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից 
Punct Կանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով) 
Punct Իրավասու մարմնի որոշումը գույքը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում 
Punct Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն) 
Punct Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում) 
Punct Հիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում) 
Punct Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ 
Punct Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն) 
Punct Անձնագրի (պատճեն) 
Punct Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր 
Punct Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն 
Punct Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում) 
Punct Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված) 
Punct Տեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո) 
Punct Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր 
         
   Անհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով) 
Punct Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ 
Punct Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն) 
Punct Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում), 
Punct Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն) 
Punct Անձնագրի (պատճեն) 
Punct Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր 
Punct Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն 
Punct Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում) 
Punct Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված) 
Punct Տեղեկանք անշարժ գույքի կադաստրի վարչությունից արգելանքի վերաբերյալ (վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո) 
Punct Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր 
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ  
Punct Վարկառուի, գրավատուների և երաշխավորների անձը հաստատող փաստաթղթեր (պատճեն), 
Punct Վարկառուի և երաշխավորների հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթեր (պատճեն) 
Punct Ակտիվների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր  (պատճեն) 
Punct Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականներ (պատճեն), եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականությունը 
Punct Հիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում) 
Punct Վարկի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (պատճեն) (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)
Punct Անշարժ գույքի գրավադրման դեպքում` սեփականության վկայական (պատճեն) (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով) 
Punct Վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո՝
Punct Տեղեկանք անշարժ գույքի կադաստրից սահմանափակումների վերաբերյալ (բնօրինակ) (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով) 
Punct Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր 
Հաշվիչ

Վարկային Հաշվիչ

Ընդհանուր տեղեկատվություն
Վարկային պատմություն և ՍՔՈՐ համակարգ
Տրամադրվող վարկի մեծություն
Տոկոսադրույքի հաշվարկման կարգը
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ
Վարկային պայմանագրի դադարեցում
Վարկային գործի վերաբերյալ բացասական եզրակացության հիմքերն են
Վարկ տրամադրելու համար պահանջվող փաստաթղթերը
Ժամկետանց վարկ եւ ժամկետանց տոկոս
Գրավադրված գույքի իրացման կանոններ
Բանկի համար գրավի առարկա
Ապահովվածությունը
Ապահովագրական ընկերություններ
Գնահատող ընկերություններ
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
«Կաթիլային ոռոգման համակարգեր իներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր
Հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համարվարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալությանլիզինգի պետական աջակցության ծրագիր
Թարմացվել է` 01/04/2024 10:39