Նորություններ
19.01.2021
Հայէկոնոմբանկը իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին առաջարկում է վարկային ռեսուրսներ շահավետ պայմաններով:
Արտահանման, արդյունաբերության (արտադրության), զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման ոլորտներում գործունեություն իրականացնող հաճախորդներին Առևտրային վարկատեսակը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝
- ՀՀ դրամ արժույթով
- 9.5% տարեկան հաստատուն տոկոսադրույքով (տարեկան փաստացի* տոկոսադրույք՝ 10-11.74%)
- մինչև 7.5 տարի մարման ժամկետով
- առանց միջնորդավճարի
- մայր գումարի մարման մինչև 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով
* Փաստացի տոկոսադրույքի հաշվարկում ներառվում են գրավադրվող գույքի գնահատման և ապահովագրական ծախսերը, գրավի պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը:
Թարմացվել է` 01/02/2021 10:02