86 86
ENG

Նորություններ

16.02.2021

 «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ավարտեց 9.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 5.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
 Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:
 Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմում է 1,500,000,000 ՀՀ դրամ և 2,200,000 ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2023թ. սեպտեմբերի 3-ին:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.

Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում 03/03/2021թ.
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում 03/09/2021թ.
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում 03/03/2022թ.
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում 03/09/2022թ.
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում 03/03/2023թ.
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում և Պարտատոմսերի մարում 03/09/2023թ.
Թարմացվել է` 17/02/2021 15:32