Նորություններ
30.04.2021
Ի՞նչ առանձնահատկություններ ունեն AEB Mobile և AEB Online հարթակները.
- ֆիզիկական անձինք, գրանցվելով AEB Mobile-ում, կստանան հասանելիություն նաև AEB Online-ին
- իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են գրանցման հայտ ներկայացնել միայն AEB Online-ի համար՝ օգտվելով նաև AEB Mobile հավելվածից
- գրանցվելով և ակտիվացնելով AEB Mobile և AEB Online հարթակները՝ հնարավոր է ստանալ և՛ հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն, և՛ օգտվել բանկային ծառայություններից՝ առանց բանկ մոտենալու
Հարթակների միջոցով կարող եք կատարել հետևյալ գործարքները՝
- հաշիվների, վարկերի ավանդների և այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում
- փոխանցումներ ՀՀ տարածքում և տարածքից դուրս
- տարադրամի փոխանակում, այդ թվում` կրոս կուրսով
- գումարի ստացում արտերկրից (ՖԱ)
- ավանդի ներդնում, համալրում և խզում(ՖԱ)
- վարկի մարում
- լրացուցիչ հաշիվների բացում (տարբեր արժույթներով)
- նոր/լրացուցիչ պլաստիկ քարտի բացման հայտի ներկայացում (ՖԱ)
- կոմունալ և այլ վճարումների կատարում
- քարտի բլոկավորում/ապաբլոկավորում
- բանկի հետ հաղորդակցում (նամակների ուղարկում և ստացում)
- խմբային փոխանցում (AEB Online)
Հարթակների վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/3e3cuUI
Ներբեռնե՛ք AEB Mobile հավելվածը` http://onelink.to/385aeb
Գրանցվե՛ք AEB Online-ում` http://newonline.aeb.am
Թարմացվել է` 12/05/2021 12:24