Բանկի առաքելությունը և արժեքները

Թարմացվել է`27.10.2020 | 15:45
Բանկի առաքելությունը և արժեքները
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունն ուղղված է բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հիմնական առաքելությունը դիտարկում է հետևյալ չորս ուղղություններով.
1 | Որպես ՀՀ բանկային համակարգի համակարգաստեղծ օղակ (հասարակության տեսակետից) |
2 | Որպես արդյունավետ ներդրման ոլորտ (բաժնետերերի տեսակետից) |
3 | Որպես հուսալի և կայուն գործընկեր (հաճախորդների և գործընկերների տեսակետից) |
4 | Որպես ցանկալի գործատու (աշխատակազմի տեսակետից): |
1. Բանկն իր առաքելությունը տեսնում է միջազգային չափանիշներով ռիսկերի գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով զարգացող, օրինապաշտ, թափանցիկ կառույցի զարգացում, որն իր գործունեությամբ նպաստում և ապահովում է թե´ ՀՀ բանկային համակարգի կայունությունը, թե´ երկրի տնտեսության զարգացումը:
2. Որպես գրավիչ ներդրման ոլորտ` Բանկը ենթադրում է իր բաժնետոմսերի արժեքի (հաշվեկշռային, շուկայական) աճ, զուգակցված ամենամյա շահաբաժինների վճարման քաղաքականությամբ` զարգացնելով կորպորատիվ կառավարման արժեքները:
3. Որպես ունիվերսալ բանկային կառույց` փոխշահավետ պայմաններով, օգտագործելով իր լայն մասնաճյուղային ցանցը, ստանձնած բոլոր պարտավորությունների կատարում թե´ հաճախորդների, թե´ գործընկերների (ներքին, միջազգային) նկատմամբ` մատուցելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ վերջինիս մշտական ընդլայնմամբ և բազմազանմամբ, միջազգային չափանիշներին մոտեցմամբ:
4. Որպես գործատու՝ արդյունավետ կադրային քաղաքականության վարմամբ` ապահովել իր աշխատակիցների մասնագիտական առաջընթացը և բարեկեցությունը` համաձայն նրանց աշխատանքային գործունեության և ունակությունների:
Բանկի արժեքները ներկայացված են հետևյալ փաստաթղթի 7-9-րդ էջերում։
Թարմացվել է`27/10/2020 15:45