Կցված ֆայլեր
Թարմացվել է`21.03.2019 | 11:20

Բանկի ղեկավարությունը

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհուրդ

Սարիբեկ Սուքիասյան
Խորհրդի նախագահ
Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 07-ին: 1988թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ ստանալով ինժեների որակավորում, 1991թ. ավարտել է Գյուղատնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով գյուղատնտեսական ձեռնարկությունների կազմակերպիչ-տնտեսագետի որակավորում,2000թ. շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1988-1991թթ. զբաղեցրել է <<ՎԱՂԱՐՇԱՊԱՏ>> կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 1991-1996թթ.՝ <<Երևանի տարա-վերանորոգման ֆաբրիկայի>> տնօրենի պաշտոնը, 1996-1997թթ.՝ <<ՏԱՐԱ-ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ>> ԲԲԸ նախագահի պաշտոնը, 1999թ.-ից՝ <<ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆԻ>> փոխնախագահի պաշտոնը: 1998թ.-ից ընտրվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի նախագահ:
Ռուբեն Հայրապետյան
Խորհրդի նախագահի տեղակալ
Ծնվել է 1980թ. հունիսի 24-ին: 2000թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի <<Տնտեսագիտության>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-հաշվապահի որակավորում: 2002թ.-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2018թ.-ից ընտրվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ:
Լուիզա Պետրոսյան
Խորհրդի անդամ / Խորհրդի քարտուղար
Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 19-ին: 2004թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի <<Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ>> բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: 2005թ.-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2013թ.-ից ընտրվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի անդամ, Խորհրդի քարտուղար:
Արամ Մելիքյան
Խորհրդի անդամ / Փոքր մասնակցություն ունեցող բաժնետերերի ներկայացուցիչ
Ծնվել է 1963թ. ապրիլի 27-ին: 1984թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի <<Պլանատնտեսագիտական>> ֆակուլտետի <<Նյութատեխնիկական մատակարարում և պլանավորում>> բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ աշխատելով ՀՀ առաջատար բանկերում և կազմակերպություններում։ 2007թ.-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2016թ.-ից ընտրվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի անդամ, Փոքր մասնակցություն ունեցող բաժնետերերի ներկայացուցիչ:
Պեր Ֆիշեր
Խորհրդի անդամ
Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 19-ին: 1978թ. ավարտել է Գյոթինգենի համալսարանի <<Սլավոնական>> ֆակուլտետը, 1985թ.-ին՝ Համբուրգի համալսարանի <<Տնտեսագիտության>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 1985-2014թթ. աշխատել է Կոմերցբանկում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2003թ.-ից առ այսօր հանդիսանում է Գերմանա-ուկրաինական համաժողովի անդամ, Գանձապետ, ինչպես նաև Կոմերցբանկ Եվրասիա, Մոսկվա, վարչության անդամ, ռազմավարական զարգացման պատասխանատու, 2007թ.-ից առ այսօր՝ Գերմանա-ռուսական համաժողովի անդամ, Գանձապետ, 2014թ.-ից առ այսօր՝ Գերմանա-թուրքմենական համաժողովի անդամ, ինչպես նաև Սենթրինվեստբանկի Դոնի Ռոստով, ՌԴ վարչության անդամ, անկախ տնօրեն, Ռազմավարական զարգացման պատասխանատու, 2015թ.-ից առ այսօր զաբեցնում է ԵԱՀԿ եռակողմ կոնտակտային խմբի Տնտեսության և տնտեսական վերականգնման աշխատանքային խմբի համակարգողի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է Բելառուսբանկի, Մինսկ, Բելառուսի Հանրապետության վարչության անդամ, անկախ տնօրեն, ռազմավարական զարգացման պատասխանատու: 2018թ.-ից ընտրվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի անդամ:

Ներքին աուդիտի վարչության

Վահագն Խաչատուրյան
<<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի անդամի ժ/պ
Ծնվել է 1959թ. ապրիլի 22-ին: 1980թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում, 1989-1992թթ. զբաղեցրել է Երևանի Մարս արտադրական միավորման բաժնի ղեկավարի, տնօրենի տեղակալի պաշտոնը, 1992-1996թթ.՝ Երքաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը, 1996-1998թթ.՝ ՀՀ նախագահի Աշխատակազմում՝ նախագահի խորհրդականի պաշտոնը, 1998-1999թթ.-ին նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2019թ.-ից ընդգրկվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի կազմում՝ որպես Խորհրդի անդամի ժ/պ:
Արման Մուրադյան
Ներքին աուդիտի վարչության պետ
Ծնվել է 1986թ. օգոստոսի 04-ին: 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի <<Տնտեսագիտության>> ֆակուլտետը, 2008թ.-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 2009-2010թթ. սովորել է Ֆրանսիայի Անջերսի համալսարանի <<Իրավունքի և տնտեսագիտական գիտություններ>> ֆակուլտետում: 2011թ. շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2007-2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությունում՝ որպես վերահսկող: 2012թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես դասախոս: 2018թ.-ին նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Ներքին աուդիտի վարչության պետ:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ վարչություն

Արամ Խաչատրյան
Վարչության նախագահ / Գործադիր տնօրեն
Ծնվել է 1983թ. օգոստոսի 29-ին: 2004թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի <<Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)>> ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետի որակավորում: 2008թ.-ին ավարտել է նույն համալսարանի <<Ճարտարագիտական մենեջմենթ>> ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետի մագիստրոսի աստիճան: 2006-2011թթ. աշխատել է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2011-2012թ. նշանակվել է <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ Գործադիր տնօրեն, իսկ 2012-2017թթ. հանդիսացել է <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ: 2012-2017թթ. զբաղեցրել է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը: 2017թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ:
Միքայել Պողոսյան
Վարչության անդամ / Հաշվապահական հաշվառման վարչության պետ - Գլխավոր հաշվապահ
Ծնվել է 1971թ. ապրիլի 13-ին: 1995թ.-ին ավարտել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի <<Էկոնոմիկայի պետական կարգավորում>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 1996թ.-ին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության Բանկային վերահսկողության վարչությունում: 1999թ.-ին աշխատել է Կրեդիտ-Սերվիս բանկ ՍՊԸ, Դեպոզիտային բաժնում: 2002-2003թթ. աշխատել է Սոգլասիե-Արմենիա ՍՊԸ՝ զբաղեցնելով Գլխավոր տնօրենի օգնականի /ֆինանսական գծով/ պաշտոնը: 2005թ.-ին նշանակվել է Բջնի հանքային ջրերի գործարանում՝ որպես Իրացման գծով տնօրեն, այնուհետև Գլխավոր տնօրենի ֆինանսական գծով փոխտնօրեն: 1999-2002թթ., 2003-2005թթ. աշխատել և 2005թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2017-2018թթ. նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Ֆինանսական տնօրեն-Գլխավոր հաշվապահ, այնուհետև <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Հաշվապահական հաշվառման վարչության պետ, Գլխավոր հաշվապահ:
Ռուբեն Բադալյան
Վարչության նախագահի տեղակալ /Գործառնական գծով տնօրենի տեղակալ
Ծնվել է 1979թ. մայիսի 13-ին: 2000թ.-ին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի <<Ֆինանսահաշվային>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 2003թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2009թ.-ից ընդգրկված է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ վարչության կազմում: 2016թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործառնական գծով տնօրենի տեղակալ, Վարչության նախագահի տեղակալ:
Oնիկ Չիչյան
Վարչության նախագահի տեղակալ / Կորպորատիվ և մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ
Ծնվել է 1977թ. մարտի 19-ին: 1999թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի <<Տնտեսագիտական>> ֆակուլտետի <<Հաշվապահական հաշվառում և աուդիտ>> բաժինը՝ ստանալով տնտեսագետ, հաշվապահ, ֆինանսիստի որակավորում: 2003թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2014թ.-ից ընդգրկված է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ վարչության կազմում: 2015թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Կորպորատիվ և մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ, Վարչության նախագահի տեղակալ:
Արտակ Առաքելյան
Վարչության նախագահի տեղակալ, Գործադիր տնօրենի տեղակալ-Գանձապետ
Ծնվել է 1981թ. մայիսի 28-ին: 2003թ.-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի <<Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձագիտություն>> ֆակուլտետը՝ ստանալով ապրանքագետ-փորձագետի որակավորում: 2004թ. շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2005թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2011թ.-ից ընդգրկված է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ վարչության կազմում: 2016թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ-Գանձապետ, Վարչության նախագահի տեղակալ:
Աստղիկ Մանրիկյան
Վարչության նախագահի տեղակալ / Միջազգային և զագացման գծով տնօրենի տեղակալ
Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 30-ին: 2003թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի <<Արևելագիտություն>> ֆակուլտետի <<Թուրքագիտություն>> բաժինը՝ ստանալով արևելագետի որակավորում: 2005թ.-ին ավարտել է նույն բաժինը՝ ստանալով արևելագիտության մագիստրոսի աստիճան: 2009թ.-ին ավարտել է ԵԿՄՀ-ը /THE EUROPEAN CAROLUS MAGNUS UNIVERSITY/ (Բրյուսելի մասնաճյուղ)՝ ստանալով <<Բիզնես վարչարարության>> մագիստրոսի աստիճան /MBA/: 2006թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2015թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Միջազգային և զագացման գծով տնօրենի տեղակալ, Վարչության նախագահի տեղակալ
Արփինե Փիլոսյան
Վարչության նախագահի տեղակալ / Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ
Ծնվել է 1983թ. փետրվարի 11-ին: 2004թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի <<Տնտեսագիտություն>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 2006թ.-ին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի <<Տնտեսագիտություն (կառավարում)>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի մագիստրոսի աստիճան: 2007թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2016թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ, Վարչության նախագահի տեղակալ:
Վրեժ Ջհանգիրյան
Վարչության անդամ / Իրավաբանական վարչության պետ
Ծնվել է 1980թ. մարտի 29-ին: 2000թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի <<Իրավագիտություն>> ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում: 2002թ.-ին ավարտել է նույն ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի մագիստրոսի աստիճան: 2002-2004թթ. աշխատել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում՝ որպես սպա: 2005թ.-ին աշխատել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ: 2006-2007թթ. նշանակվել է նույն ծառայության 1-ին բաժնում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև 2007-2008թթ.-ին՝ գլխավոր մասնագետ: 2013թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2015թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Իրավաբանական վարչության պետ, Վարչության անդամ:
Հայկ Ավետիսյան
Վարչության անդամ / Ռազմավարության և ռիսկերի կառավարման վարչության պետ
Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 20-ին: 2001թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի <<Ինժեներատնտեսագիտական>> ֆակուլտետի <<Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն էկոնոմիկայում>> բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: 2004թ. ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան: 2004թ. շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ունի հրատարակված 5 գիտական հոդված: 2012թ. Ռիսկերի կառավարման մասնագետների համաշխարհային ասոցիացիայի (Global Association of Risk Professionals, GARP) կողմից ստացել է Բանկային ռիսկերի և վերահսկողության միջազգային վկայական (International Certificate in Banking Risk and Regulation, ICBRR): 2009թ.-ից առ այսօր նշանակված է <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ Խորհրդի անդամի պաշտոնում: 2005թ.-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ: 2011թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Ռազմավարության և ռիսկերի կառավարման վարչության պետ, Վարչության անդամ:
Թարմացվել է`21/03/2019 11:20