86 86
ENG

Նորություններ

15.07.2021

Հուլիսի 9-ից 29-ը ստացեք փոխանցումներ Visa Direct հարթակի միջոցով Ձեր VISA քարտին և ստացեք հնարավորություն շահելու խելացի և ժամանակակից Volterman դրամապանակ՝ օժտված անլար լիցքավորման, RFID պաշտպանության, նկարահանման և բազում այլ  հնարավորություններով:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի, այսուհետ՝ Բանկ, կողմից անցկացվող ակցիայի պայմաններն են.

  1. Մրցանակը տրվում է Բանկի այն 12 քարտապաններին, ովքեր 2021թ. հուլիսի 9-ից 29-ը ժամանակահատվածում Visa Direct համակարգի միջոցով ստացել են առավելագույն գումարային ծավալով փոխանցումներ:
  2. Ակցիան կիրառելի է Visa Direct հարթակի միջոցով քարտապանի Visa քարտին ստացված քարտից քարտ առաջին միջազգային փոխանցման դեպքում և միայն, եթե Ակցիային նախորդող 1 տարվա ընթացքում քարտապանի Visa քարտին այլ միջազգային փոխանցում չի կատարվել:
  3. Ակցիայի արդյունքները ամփոփվելու են մինչև 2021թ. օգոստոսի 09-ը ներառյալ: Ակցիայի հաղթողները կտեղեկացվեն Բանկին տրամադրված քարտապանի հեռախոսահամարով ուղարկվող sms հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով:
  4. Մրցանակները տրվելու են Բանկի Գլխամասային գրասենյակում՝ Ամիրյան 23/1 հասցեում*:

* Մրցանակը ստանալու համար քարտապանի հետ կապի հաստատման անհնարինության կամ քարտապանի տեղեկացվելուց հետո մինչև 2021թ. սեպտեմբերի 10-ը ընկած աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ին, քարտապանի` անձը հաստատող փաստաթղթով, Բանկ չներկայանալու դեպքում Ակցիայի արդյունքները տվյալ քարտապանի համար համարվում են ուժ չունեցող: Բանկը մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և այն չի փոխարինում այլ իրով:

Թարմացվել է` 26/07/2021 09:36