86 86
ENG
Թարմացվել է`15.04.2024 | 17:39

Ռեյտինգներ և պարգևներ

2024
  • 2024թ. փետրվարի 8-ին Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է Հայէկոնոմբանկի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) «B»–ից դարձնելով «B+»՝ կայուն հեռանկարով։ Միաժամանակ բարելավվել է նաև բանկի կենսունակության վարկանիշը (Viability Rating – VR)՝ «b»-ից «b+»-ի: Բանկի վարկանիշի բարելավման մասին հայտարարությունը հասանելի է Fitch Rating-ի կայքէջում:
  • 2024թ հունվարի 31-ին Moody’s Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայէկոնոմբանկին շնորհված տեղական արժույթով և արտարժույթով բանկերի ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշը կայուն հեռանկարով՝ թարմացնելով Բանկի վերաբերյալ Վարկային եզրակացությունը: Միաժամանակ Moody's Investors Service-ը հաստատել է Բանկի b1 Baseline Credit Assessment (BCA) և ճշգրտված BCA, Not Prime (NP) կարճաժամկետ տեղական և արտարժույթով բանկային ավանդների վարկանիշները, Բանկի Ba3/NP երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական և արտարժույթով գործընկերոջ ռիսկի վարկանիշները (CRRs) և Ba3(cr)/NP(cr) երկարաժամկետ և կարճաժամկետ գործընկերոջ ռիսկերի գնահատումները (CR գնահատումներ): Բանկի վարկանիշների մասին տեղեկատվությունը հասանելի է Moody’s Investors Service-ի կայքէջում:
2023
  • 2023 թվականի փետրվարի 22-ին Fitch Ratings-ը բարելավել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Բանկ) վարկանշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի և վերահաստատել արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B կարգի վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating (IDR)): 
  • 2023 թվականի փետրվարի 1-ին Fitch Ratings-ը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին (Բանկ) վերահաստատել է արտարժույթով թողարկողի դեֆոլտի «B» երկարաժամկետ վարկանիշը (IDR)՝ կայուն հեռանկարով և «b» կենսունակության վարկանիշը (VR):
  • 2023 թվականի փետրվարի 1-ին Moody's Investors Service-ը («Moody's») բարելավել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի տեղական արժույթով և արտարժույթով բանկերի ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշները և փոխել այդ վարկանիշների կանխատեսումը՝  բացասականից դեպի կայուն:

Միաժամանակ Moody's-ը հաստատել է Բանկի b1 Baseline Credit Assessment (BCA) և ճշգրտված BCA, Not Prime (NP) կարճաժամկետ տեղական և արտարժույթով բանկային ավանդների վարկանիշները, Բանկի Ba3/NP երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով Կոնտրագենտի Ռիսկի վարկանիշները (CRRs) և Ba3(cr)/NP(cr) երկարաժամկետ և կարճաժամկետ Կոնտրագենտի ռիսկի գնահատումները (CR Assessments)

2020

Բանկն արժանացել է Ասիական զարգացման բանկի  «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացրած գործարքների համար:

Բանկն արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն 2019» /STP Quality Award 2019/ մրցանակին:

Բանկի գործող վարկանիշները ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝

  • Երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշ՝ Ba3
  • Երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշ՝ B1/NP

2019

Visa Recognation Award մրցանակաբաշխության ժամանակ Հայէկոնոմբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից արժանացել է պրեմիում դասի քարտատեսակը խթանող լավագույն բանկ մրցանակին (Contribution in Promoting VISA Premium Benefits):

Բանկի գործող( հաստատված՝ 2019թ. սեպտեմբերի 3) վարկանիշները ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝

  • Երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշ՝ Ba3
  • Երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշ՝ B1/NP

2018

Բանկի,  հաստատված՝ 2018թ. հունիսի 26 վարկանիշները, ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝

  • Երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշ՝ B1
  • Երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշ՝ B2/NP

2017

  • Սեպտեմբեր ամսին Սինգապուրում կայացավ Global Trade Review ամենամյա GTR Asia Trade և Treasury Week 2017 սեպտեմբերյան համաժողովը, որի ընթացքում Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երրորդ տարեկան մրցանակաբաշխության ընթացքում հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
  •  Ֆինանսական շուկայում հայտնի Thomson Reuters կազմակերպության կողմից սույն թվականի հուլիսի 20-ին անցկացված միջոցառմանը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն ստացել է հատուկ մրցանակ՝ որպես Thomson Reuters էլեկտրոնային ֆինանսական հարթակի առաջին օգտատերը ՀՀ-ում: Thomson Reuters-ի հետ համագործակցության շնորհիվ Բանկը ծավալել է ակտիվ գործունեություն թե՛ տեղական, և թե՛ միջազգային շուկաներում

2016

  • Սեպտեմբերի 6-ից 9-ը Սինգապուրում կայացավ Global Trade Review ամենամյա GTR Asia Trade և Treasury Week 2016 սեպտեմբերյան համաժողովը, որի ընթացքում Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երկրորդ տարեկան մրցանակաբաշխության ընթացքում հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:

2015

  • Օգոստոս ամսին MoneyGram վճարահաշվարկային համակարգը, արժևորելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ հետ բազմամյա փորձն ու արդյունավետ համագործակցությունը, Բանկին շնորհել է «Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար» հավաստագիր: Հավաստագիրը Բանկի ներկայացուցչին է հանձնել MoneyGram-ի ԱՊՀ և Բալթյան պետությունների տարածաշրջանի ղեկավար Եվգենի Բուտյուգինը` ՀՀ կատարած այցելության ժամանակ:
  • Ապրիլին Սինգապուրում կայացած Միջազգային Առևտրաարդյունաբերական Պալատի Բանկային հանձնաժողովի ամենամյա համաժողովին` Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում առաջին տարեկան մրցանակաբաշխության ընթացքում որպես հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ներկայացուցչին շնորհեց ԱԶԲ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Սթիվեն Բեքը` շնորհակալություն հայտնելով 2014թ. ընթացքում Բանկի ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար:

2014

  • Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ին շնորհել է <<Հայաստանում առաջատար գործընկեր>> մրցանակ:

2013

  • "Money Gram" վճարահաշվարկային համակարգը շնորհել է <<ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ>> երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հավազտագիր:
  • Գերմանական Commerzbank AG-ն  <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ին շնորհել է <<Որակի գերազանցության>> մրցանակ՝ 2013թ. միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու, ինչպես նաև անթերի և արագ իրականացնելու  համար:

2011

  • Գերմանական Commerzbank AG-ն  <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ին շնորհել է <<Որակի գերազանցության>> մրցանակ՝ 2011թ.  ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

2010

  • Բանկը "Money Gram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2010թ.-ի արդյունքներով ճանաչվել է որպես <<Հայաստանի Հանրապետությունում համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող բանկ>>:
  • Ավստրիական UniCredit BankAG-ն   <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ին շնորհել է <<Որակի գերազանցության>> մրցանակ՝ 2010թ.  ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

2009

  • Բանկը "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2009թ.-ի արդյունքներով պարգևատրվեց պատվոգրով և ճանաչված 2009թ.-ի լավագույն Բանկ հաճախորդներին սպասարկման ոլորտում:

2008

  • AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը Բանկին շնորհեց BB+ վարկային վարկանիշը՝ <<հնարավոր բարձրացում>> կանխատեսմամբ:

2007

  • Western Union գործակալությունը ՀՀ-ում առաջին անգամ Բանկին շնորհեց պատվոգիր՝ "WesternUnion" դրամական փոխանցումների համակարգի հետ Բանկի երկարատև համագործակցության, ՀՀ-ում "Western Union"  համակարգի զարգացման մեջ ունեցած նշանակալի դերի` ՀՀ-ում "Western Union" ցանցի ընդլայնման և նոր ենթագործակալների  ներգրավման  համար:

2006

  • Բանկն արժանացավ City Group-ի լավագույն սպասարկող գործընկերոջ սերտիֆիկատին:

2005

  • 2005թ.-ի արդյունքներով ՀՀ Կենտրենական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության  համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ կառավարության լավագույն գործակալ:

2002

  • 2002թ.-ի արդյունքներով AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն սպասարկող Բանկ և ստացել է որակի սերտիֆիկատ:

2001

  • 2001թ.-ի արդյունքներով AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն սպասարկող Բանկ և ստացել է որակի սերտիֆիկատ: 
Թարմացվել է`15/04/2024 17:39