86 86
ENG

Նորություններ

14.11.2022

Այսօրվանից Հայէկոնոմբանկը կսպասարկի Google Pay-ը՝ հնարավորություն տալով քարտապաններին օգտվել պարզ և ապահով անհպում վճարումներից և պահպանել թվային քարտը Android և WearOS սարքերում:

Քարտապանները հնարավորություն կունենան պահել Հայէկոնոմբանկի Visa և Mastercard կրեդիտային և դեբետային քարտերը Google Wallet-ում: Այն թվային դրամապանակ է, որն այսօր գործարկվում է Հայաստանում և թույլ է տալիս կատարել վճարումներ ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ: Բացի վճարային քարտերից, քարտապանները Google Wallet-ում կարող են նաև պահպանել և հասանելի դարձնել հավատարմության քարտերը, նստեցման կտրոնները (boarding pass) և միջոցառումների տոմսերը (event tickets):

Google Pay օգտագործելը նաև դարձնում է վճարումներն ավելի ապահով անվտանգության մի քանի մակարդակների կիրառման շնորհիվ՝ ավելացնելով Հայէկոնոմբանկի կողմից թողարկված քարտի ապահովությունը: Սա ներառում է  թոքենիզացում, որը նշանակում է, որ Google Wallet-ում ձեր պահվող քարտով վճարելիս գործարքներն իրականացվում են՝ օգտագործելով թվային քարտի համարը(թոքեն): Այս թոքենը հատուկ եղանակ է և կապված է մեկանգամյա անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Բացի այդ, եթե ձեր հեռախոսը երբևէ կորել է կամ գողացել են, կարող եք պարզապես օգտագործել «Գտնել իմ սարքը» հրահանգը՝ ձեր սարքը ցանկացած վայրից անմիջապես բլոկավորելու, այն նոր գաղտնաբառով ապահովելու կամ նույնիսկ ձեր անձնական տվյալներից մաքրելու համար:

«Google Pay-ն ավելի քան 45 երկրների Android և WearOS օգտատերերին տրամադրում է արագ, հեշտ և ապահով վճարումներ կատարելու հնարավորություն», նշում է Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը: «Օգտատերերը կարող են հեշտությամբ ավելացնել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet հավելվածին և համոզված լինել, որ իրենց ֆինանսական տեղեկատվությունն ապահով և անվտանգ է գնումներ կատարելիս»:

Հայէկոնոմբանկի քարտը Google Pay-ի միջոցով օգտագործելու համար ներբեռնեք Google Wallet-ը Google Play Store-ից այսօր:

Ինչպե՞ս ավելացնել Հայէկոնոմբանկի քարտ Google Wallet-ին՝ հոլովակ:

Քարտը Google Wallet-ում կարող եք ավելացնել նաև AEB Mobile հավելվածի միջոցով՝ հղում:

Ինչպե՞ս վճարել Google Pay-ի միջոցով՝ հոլովակ:

Ծառայության մանրամասն նկարագրությանը և հաճախ տրվող հարցերին ծանոթացեք հղմամբ:

Թարմացվել է` 18/11/2022 15:13