86 86
ENG

Նորություններ

01.12.2022

Թարմացում ! Մրցույթի պայմանները կատարած մասնակիցները իրենց բջջային հեռախոսահամարին հունվարի 12-ին կստանան մասնակցության անհատական կոդեր: Խաղակությունը տեղի կունենա Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: Խաղարկության օրվա և ժամի մասին կհայտատարարվի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև կցանուցվի մասնակցի էլեկտրոնային հասցեին, իսկ չունենալու դեպքում՝ բջջային հեռախոսահամարին:

Դեկտեմբերի 1-31-ը Հայէկոնոմբանկը անցկացնում է մրցույթ Mastercard քարտապանների համար՝ հնարավորութուն տալով շահել ուղեգիր դեպի Դուբայ՝ նախատեսված երկու անձի համար, ինչպես նաև 3 հատ սմարթֆոն և 5 հատ սմարթ ժամացույց:

Մրցույթին մասնակցել կարող են Բանկի Mastercard քարտապանները, որոնք նշված ժամկետում կկատարեն առնվազն 50,000 դրամ գումարային արժեքով 3 անկանխիկ գործարք: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթող ճանաչվելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից: Գործարքները Google Pay-ով կատարելու դեպքում մասնակիցը կստանա 2 անհատական կոդ:

Մրցույթի ընթացքում կխաղարկվեն հետևյալ մրցանակները.

  • Ուղեգիր դեպի Դուբայի 5 աստղանի հյուրանոց՝ նախատեսված 2 անձի համար
  • 3 հատ Samsung S22 Ultra սմարթֆոն
  • 5 հատ Samsung Galaxy Watch 5 ժամացույց

Mastercard կարող ես պատվիրել AEB Mobile հավելվածի օգնությամբ:

Ներբեռնիր հավելվածը՝ հղում:

 

Մրցույթում հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ հաճախորդներին տրամադրված անհատական կոդերից պատահականության սկզբունքով:

Մրցույթի արդյունքների ամփոփումը կիրականացվի Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով:

 

Գործող սահմանափակումներ և պայմաններ

  • Մրցույթի պայմանները չեն տարածվում հավելյալ և կից քարտերի վրա, և դրանցով կատարված գործարքները հաշվարկին չեն մասնակցում:
  • Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները (ներառյալ հեռահաղորդակցման, հեռուստատեսության, ինտերնետ ծառայությունների վճարները), հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուժանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Մրցույթի ամբողջական պայմաններին ծանոթացիր հղմամբ:

Թարմացվել է` 12/01/2023 12:54