86 86
ENG

Նորություններ

01.03.2023

Հայէկոնոմբանկը, շարունակելով ակտիվ համագործակցությունը BlueOrchard Finance S.A. շվեյցարական ներդրումային ընկերության հետ, ստորագրեց հերթական 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման նպատակով։

BlueOrchard Finance S.A. միջազգային ընկերության հետ ավելի քան 8 տարվա արդյունավետ համագործակցության արդյունքում կնքվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով միջոցների ներգրավման պայմանագրեր, ինչը նպաստել է Բանկի հաճախորդ հանդիսացող ՄՓՄՁ-ների առաջխաղացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունները և զարգացման պահանջները:

Թարմացվել է` 13/03/2023 12:07