86 86
ENG

Նորություններ

13.03.2023

Հայէկոնոմբանկն ավարտել է 11.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 5.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմում է 1,000,000,000 ՀՀ դրամ և 7,500,000 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2025թ. հոկտեմբերի 3-ին:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և լինելու են շուկա ստեղծող (market maker):

Թարմացվել է` 16/03/2023 11:51