86 86
ENG

Նորություններ

17.03.2023

Զգուշացնում ենք, որ մի շարք առցանց հարթակներով շարունակվում են տարածվել կեղծ հաղորդագրություններ՝ նպատակ ունենալով գումար կորզել Ձեր հաշիվներից:

Մասնավորապես, այս պահին տելեգրամյան էջերում տարածվում են պետական աջակցություն ստանալու վերաբերյալ կեղծ նամակներ՝ ուղղորդելով անցնել հղմամբ և լրացնել Ձեր քարտի տվյալները:

Հորդորում ենք լինել զգոն, չտրամադրել անձնական և բանկային տվյալների վերաբերյալ տեղեկատվություն այլ անձանց՝ ֆինանսական կորուստներից խուսափելու համար:

Թարմացվել է` 17/04/2023 16:46