86 86
ENG

Նորություններ

05.05.2023

Հայէկոնոմբանկի և «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի համագործակցությունն ամրագրվեց նոր պայմանագրի կնքմամբ, որի նպատակն է վերաֆինանսավորել ԻՐԻՍ ԲԻ ինկուբացիոն և աքսելերացիոն (ստարտափի վերածումը լիարժեք բիզնեսի) ծրագրերին մասնակցած հաջողակ ձեռնարկատերերին՝ հնարավորություն տալով զարգացնել վերջիններիս գործող բիզնեսները:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն աջակցում է գյուղատնտեսության, տուրիզմի, արտադրության, կրթության, հանրային սննդի, տեքստիլի ու նորաձևության, այլընտրանքային էներգետիկայի և այլ ոլորտներում գործող ձեռնարկատերերին և ՓՄՁ-ներին՝ իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար։ Այն նպատակ ունի նպաստել ձեռնարկատիրական մշակույթի խթանմանը` նորարարական մոտեցումների միջոցով դրական փոփոխություններ մտցնելով Հայաստանի բիզնես մշակույթում:  

Թարմացվել է` 08/05/2023 15:10