86 86
ENG

Նորություններ

16.05.2023

  Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ»
ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` բանկ/ տեղեկացնում է իր բաժնետերերին, որ Բանկի տարեկան ժողովը կկայանա 2023թ. հունիսի 09-ին, ժամը 12:00, «Ալբերտ հոլ» դահլիճում (ք. Երևան, Նար-Դոսի 2)` ժողովի մասնակիցների գրանցումը կատարելով ժ. 11:30-ից մինչև ժ. 12:00:

Բանկի տարեկան ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված  է  առ  2023թ. մայիսի 11-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:

Տարեկան ժողովի  Օրակարգում  ընդգրկված  են  հետևյալ  հարցերը՝
 

 Օրակարգ

1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Վարչության հաշվետվությունը 2022թ. տարեկան գործունեության մասին:
3. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 2022թ. տարեկան արդյունքներով շահաբաժիններ վճարելու մասին:
4. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 2022թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթի բաշխման hամամասնությունների մասին:
5. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ աուդիտն իրականացնող անձի հաստատման մասին:
6. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի ընտրության մասին:

 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ

Ց Ա Ն Կ*

 «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի

 

1. Բանկի Վարչության 2022թ. ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը  
2.Բանկի 2022թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները, դրանց վերաբերյալ բանկի աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը
3. Բանկի Խորհրդի կազմի մասին
4. Բանկի աուդիտն իրականացնող անձի մասին
5. Բանկի բաժնետերերի տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին
6. 2022թ. տարեկան արդյունքներով շահաբաժիններ վճարելու մասին

 

 

* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր: Նյութերը հասանելի են նաև ստորև ներկայացվող հղումով. https://aeb.am/media/bajneterer.pdf  

Թարմացվել է` 16/05/2023 11:26