86 86
ENG

Նորություններ

27.09.2024

Հայէկոնոմբանկի Visa պրեմիում քարտապանները հնարավորություն ունեն Lounge Key հավելվածի փոխարեն Visa Airport Companion հավելվածի միջոցով վայելելու ազատ ժամանակն օդանավակայանների DragonPass բիզնես սրահներում:

Անհրաժեշտ է.

  • ներբեռնել և գրանցվել Visa Airport Companion հավելվածում
  • գրանցել Visa պրեմիում քարտը հավելվածում
  • սեղմել «Անդամակցություն» կոճակը բաժանորդագրվելու համար
  • Լաունջ մուտք գործելու համար սկանավորել QR-ծածկագիրը:

QR-ը կարող է տրամադրվել նաև Visa Concierge չատ-բոտի միջոցով:

Հավելվածը հնարավորություն է տալիս.

  • մուտք գործել DragonPass-ի աշխարհի ավելի քան 1,200 բիզնես սրահներ
  • դիտել բիզնես սրահների հասանելի մուտքերի քանակը 
  • դիտել օգտագործված մուտքերի պատմությունը:


Հայէկոնոմբանկի Visa պրեմիում քարտերով հնարավորություն կունենաս ոչ միայն օգտվելու օդանավակայանների բիզնես սրահներից, այլ նաև մի շարք այլ արտոնություններից՝  Fast Track, Concierge, անվճար ինտերնետ ռոումինգ, ապահովագրություն և բազում այլ արտոնություններ, որոնք քեզ կտրամադրեն բանկի պրեմիում Guru Travel, Platinum, Infinite քարտերը:

Եթե դեռ չունես Visa պրեմիում քարտ, պատվիրի՛ր AEB Mobile հավելվածի միջոցով:

 

 

Թարմացվել է` 10/10/2024 09:09