86 86
ENG

Նորություններ

31.10.2024

Հայէկոնոմբանկը, ամրապնդելով երկարատև համագործակցությունը Հոլանդական զարգացման բանկի (FMO)  հետ, կնքել է 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 4-րդ պայմանագիրը՝ հասցնելով վերոնշյալ գործընկեր-կազմակերպության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի:

Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում  ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին  ձեռնարկություններին, կին և երիտասարդ ձեռներեցներին,  ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին՝ նպաստելով երկրի տնտեսության կայուն զարգացմանը:

Հայէկոնոմբանկը Հոլանդական զարգացման բանկի հետ սկսել է համագործակցել դեռևս 2010 թվականից, որը, որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների և զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին՝ հավակնոտ ծրագրերում և ձեռնարկատիրություններում ներդրումներ իրականացնելու միջոցով:

Բանկն այս տարվա սկզբից մինչ օրս միջազգային ֆինանսական ընկերությունների հետ կնքել է 66 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պայմանագրեր:

Թարմացվել է` 31/10/2024 15:23