86 86
ENG

Նորություններ

11.11.2024

Հայէկոնոմբանկն ավարտեց դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական թողարկումների տեղաբաշխման գործընթացը: 

Ընդհանուր առմամբ տեղաբաշխվել են 1,500,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 3,500,000 ԱՄՆ դոլար ծավալով, 5.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2027թ. հուլիսի 22-ին:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.

Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում

22/01/2025թ.

Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում

22/07/2025թ.

Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում

22/01/2026թ.

Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում

22/07/2026թ.

Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում

22/01/2027թ.

Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում և անվանական արժեքի մարում

22/07/2027թ.

*Հիշեցնենք, որ

  • Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի,
  • Մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:
  • Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, պարտատոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր, որոնք ներկայացված են ազդագրում:
Թարմացվել է` 13/11/2024 09:33