Նորություններ
21.11.2024
AEB Mobile հավելվածում (ՖԱ) կարող եք գրանցվել առցանց եղանակով՝ հաշված րոպեների ընթացքում: Կենսաչափական նույնականացում անցնելուց հետո Ձեզ համար կբացվի անվճար հաշիվ (ՀՀ դրամ և արտարժույթ) և հասանելի կդառնան հավելվածի ամբողջական հնարավորությունները:
AEB Mobile հավելվածով արագ և պարզ եղանակով կարող ես օգտվել բազմաթիվ հնարավորություններից:
Բանկային հաշիվներ՝
- Հաշվի բացում/դիտում
- Հաշվի համալրում, փոխանցումների կատարում
- Հաշվից քաղվածքների ստացում և այլն
Ավանդներ՝
- Ավանդի ձևակերպում, համալրում
- Ավանդի տոկոսների ստացում
- Ավանդային հաշիվների քաղվածքների ստացում և այլն
Վարկեր՝
- Վարկի հերթական/մայր գումարի մարում
- Վարկի մասին տեղեկատվության ստացում
- Վարկերի ստացում՝ Օնլայն վարկ, AEB Guru Digital/ Travel վարկային գիծ, Աշխատավարձային վարկային գիծ
Փոխանցումներ՝
- Փոխանցումներ ՀՀ տարածքում և տարածքից դուրս
- Միջազգային փոխանցումներ քարտին Visa Direct/ Money Send
- «Հեշտ» փոխանցում (նշելով ստացողի հեռախոսահամարը կամ էլ․ փոստի հասցեն) և այլն
Վճարային քարտեր՝
- Քարտային հաշվի դիտում, համալրում
- Նոր/լրացուցիչ քարտի պատվիրում, այդ թվում՝ թվային, հաշված ժամերի ընթացքում
- Քարտի բլոկավորում/ապաբլոկավորում
- Կանխիկացվող գումարի/քանակի սահմանաչափերի փոփոխում
- ArCa մնացորդի դիտում և այլն
Վճարումներ՝
- Կոմունալ վճարումներ
- Վարկի մարումներ
- Այլ վճարումներ՝ գույքահարկ, աղբահանություն, համատիրություն, ավտոկայանատեղի, ՃՈ տուգանքներ, ԴԱՀԿ և այլն
Խնայե՛ք Ձեր ժամանակը, օգտվե՛ք բանկային ծառայություններից` առանց բանկ այցելելու՝ ներբեռնելով հավելվածը:
Թարմացվել է` 03/01/2025 17:13