Նորություններ
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Հասցե՝ 0002, ք. Երևան
Ամիրյան 23/1
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` Բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը տեղի է ունենալու 2025թ. հունվարի 09-ին: Քվեաթերթիկների վերադարձման ժամկետը սահմանվում է մինչև 2025թ. հունվարի 09-ը՝ ժամը 12:00-ն:
Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է առ 2024թ. նոյեմբերի 25-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Ժողովի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝
Օրակարգ
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի անդամ Ռ. Հայրապետյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ:
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի քանակական կազմի հաստատման վերաբերյալ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ
Ց Ա Ն Կ*
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի
1. Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին
Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր: Նյութերը հասանելի են նաև ստորև ներկայացվող հղումով. https://aeb.am/media/bajneterer.pdf