86 86
ENG

Նորություններ

16.12.2024

Հայէկոնոմբանկը Հոլանդական զարգացման բանկի կողմից (FMO) վարկային պայմանագրի շրջանակներում ստացավ հերթական 15 մլն ԱՄՆ դոլար մասնաբաժինը: Բանկը սկսել է համագործակցությունը FMO-ի հետ դեռևս 2010 թվականից, և ներկայումս կողմերի միջև կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար: Ներգրավված միջոցներով ֆինանսավորվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները, կին և երիտասարդ ձեռներեցները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտը՝ նպաստելով երկրի կայուն զարգացմանը:

Հոլանդական զարգացման բանկը, որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների և զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին հավակնոտ ծրագրերում և ձեռնարկատիրություններում ներդրումներ իրականացնելու միջոցով:  FMO-ն ունի ավելի քան 50 տարվա ապացուցված փորձ, որը հնարավորություն է տալիս մարդկանց հմտություններ ձեռք բերել և բարելավել իրենց կյանքի որակը:

 

Թարմացվել է` 17/12/2024 10:57