86 86
ENG

Նորություններ

18.12.2024

Հայէկոնոմբանկը  Mastercard քարտերի ակցիայի շրջանակներում մինչև 2025թ. մարտի 31-ը անցկացնում է մրցույթ՝ հնարավորություն տալով քարտապաններին շահել արժեքավոր նվերներ:

Մրցույթին կարող են մասնակցել Բանկի բոլոր Mastercard քարտապանները, ովքեր նշված ժամկետում կկատարեն առնվազն 50,000 դրամ գումարային արժեքով անկանխիկ գործարք: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:

Մրցույթի ընթացքում կխաղարկվեն հետևյալ մրցանակները.

  • 5 հատ iPhone 16 Pro սմարթֆոն
  • 7 հատ AirPods 4 ականջակալ

Մրցույթի հաղթողները կճանաչվեն պատահականության սկզբունքով՝ քարտապաններին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով, իսկ արդյունքների ամփոփումը կիրականացվի Բանկի ֆեյսբուքյան էջի  միջոցով՝ մինչև 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ։ Մրցույթի իրականացման օրվա և ժամի մասին բոլոր մանրամասները մասնակիցներին կծանուցվեն քարտապանների՝ Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին, իսկ բացակայության դեպքում` հեռախոսահամարին:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների անհատական կոդերը կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում՝ մինչև 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ:

Ակցիայի ժամանակահատվածում Mastercard քարտերը հնարավոր է ձեռք բերել զեղչված արժեքով AEB Mobile/Online համակարգի միջոցով պատվիրելու դեպքում՝  

  • Mastercard թվային քարտ՝ անվճար, ինչպես նաև միջազգային անկանխիկ գնումներ կատարելու դեպքում՝ 2% cashback,
  • Mastercard Standard ՝ 1,000 դրամ,
  • Mastercard Gold`  7,500 դրամ,

Իսկ Բանկի մասնաճյուղերում կամ Գլխամասային գրասենյակում քարտի դիմում ներկայացնելու դեպքում՝

  • Mastercard Standard՝ 2,000 դրամ,
  • Mastercard Gold՝ 10,000 ՀՀ դրամ,

Գործող սահմանափակումներ և պայմաններ

  • Քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները (ներառյալ հեռահաղորդակցման, հեռուստատեսության, ինտերնետ ծառայությունների վճարները), հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուժանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:
  • Վիճակահանության ամփոփումից հետո 10 օրվա ընթացքում հաղթողի հետ հապ հաստատման անհնարինության դեպքում կամ մրցանակից հրաժարվելու դեպքում խաղարկության արդյունքները տվյալ քարտապանի համար համարվում են ուժը կորցրած:

Մրցույթի ամբողջական պայմաններին ծանոթացի՛ր հղմամբ:

**Հետվճարը հաշվարկվում է ամսական կտրվածքով և փոխանցվում է քարտապանի համապապասխան Mastercard քարտի քարտային հաշվին յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը, ընդ որում, եթե քարտապանը հաշվետու ամսվա ընթացքում գործողության ժամկետից շուտ փակում է քարտը, ապա այդ ամսվա համար հետվճարը չի վճարվում:

Հետվճարի առավելագույն գումարը յուրաքանչյուր ամսվա համար կազմում է 10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): 

Թարմացվել է` 20/12/2024 15:56