86 86
ENG

Նորություններ

17.04.2025

Սույն թվականի ապրիլի 16-ից սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը: 

Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3,0 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 300,000 հատ անվանական,  ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 16.04.2028թ.-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող:

Հիշեցնենք նաև, որ Բանկը 03.03.2025թ.-ից տեղաբաշխում է դոլարային պարտատոմսեր հետևյալ պայմաններով.

  • 6.25% եկամտաբերությամբ, 60 ամիս ժամկետով,100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.0 մլն.  ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով,
  • 5.50% եկամտաբերությամբ, 36 ամիս ժամկետով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.0 մլն.  ԱՄՆ դոլար  ընդհանուր ծավալով,

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Թարմացվել է` 22/04/2025 12:35