Նորություններ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ժամկետից շուտ ավարտել է 03.03.2025թ. թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
Ընդհանուր առմամբ տեղաբաշխվել են 3,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 11.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր:
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2028թ. մարտի 3-ին:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.
Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում |
03/09/2025թ. |
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում |
03/03/2026թ. |
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում |
03/09/2026թ. |
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում |
03/03/2027թ. |
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում |
03/09/2027թ. |
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում և անվանական արժեքի մարում |
03/03/2028թ. |
*Հիշեցնենք, որ
- Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի,
- Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, պարտատոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր, որոնք ներկայացված են ազդագրում: