86 86
ENG

Նորություններ

21.04.2025

Հարգելի հաճախորդ,

Միասնական հաշվետվողական ստանդարտը (CRS) (այսուհետ՝ նաև Ստանդարտ) մշակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից հարկային թափանցիկությունը խրախուսելու և հարկային պատասխանատվությունից խուսափելու դեմ պայքարելու համար։

Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, տարեկան մեկ անգամ ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։ Այդ նպատակով ֆինանսական հաստատությունները պարտավոր են հավաքագրել և տեղական հարկային մարմիններին փոխանցել հաճախորդների հարկային ռեզիդենտության, հաշիվների մնացորդի վերաբերյալ և Ստանդարտով սահմանված այլ տեղեկատվություն։

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով ՏՀԶԿ անդամ, միացել է Ստանդարտին, որի կիրարկման նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ Հարկային օրենսգրքում։

ՀՀ hարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխությունների և լրացումների արդյունքում ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ), պարտավոր է հարկային մարմին տրամադրել տեղեկություններ օտարերկրյա պետությունների ռեզիդենտ համարվող հաշվետերերի և վերահսկող անձանց հաշիվների վերաբերյալ։ Հարկային մարմին տրամադրվող տեղեկությունների շրջանակը սահմանվում է ՏՀԶԿ-ի կողմից հրապարակված Միասնական հաշվետվողական ստանդարտով։

Շարունակելով օգտվել Բանկի ծառայություններից՝ Դուք համաձայնում եք, որ Ձեր հաշիվների վերաբերյալ՝ ՀՀ hարկային օրենսգրքում և Ստանդարտով նախատեսված տեղեկությունները տրամադրվեն ՀՀ հարկային մարմին։ Անհամաձայնության մասին Բանկին կարող եք տեղեկացնել պաշտոնական հաղորդակցման ցանկացած եղանակով՝ սույն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում։

Թարմացվել է` 25/04/2025 18:23