Նորություններ

Ս․թ․ մայիսի 15-ին Բանկը մասնակցեց Հայ-ռուսական համալսարանում անցկացված աշխատանքի տոնավաճառին, որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ Բանկում աշխատանքի հնարավորություններին և առավելություններին, ինչպես նաև առկա թափուր հաստիքներին, պրակտիկայի ծրագրերին և մասնագիտական աճի ուղիներին:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ և Հայ-Ռուսական համալսարանի հետ ձեռք բերված համագործակցության շրջանակներում բուհի ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան Բանկում անցնել ուսումնաարտադրական պրակտիկա: Ավելի վաղ կայացած հանդիպման ընթացքում Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներին ներկայացվել են նաև բանկային գործի առանձնահատկությունները, ինչպես նաև ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ արժեքներն ու առավելությունները:
Բանկը շարունակաբար աջակցում է ուսանողներին՝ ստեղծելով հնարավորություններ մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման համար: