Նորություններ

30.05.2025
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ VISA Guru Travel, VISA Platinum և VISA Infinite քարտապանները, ձեռք բերելով ավիատոմս FLYONE Armenia ավիաընկերության պաշտոնական կայքից կամ բջջային հավելվածից, կարող են ստանալ 20% հետվճար (cashback)։
Cashback-ը վճարվելու է նախորդ ամսվա ընթացքում ավիատոմսերի դիմաց կատարված վճարումների հիման վրա՝ առավելագույնը հանրագումարային 20,000 դրամի սահմանաչափով:
Առաջարկը գործում է ս․թ․ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։
Տուրիստական ընկերությունների միջոցով գնված ավիատոմսերի համար քեշբեք նախատեսված չէ։
Փաստացի ստացման ենթակա հետվճարը քարտապանին փոխանցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը գանձելուց հետո:
Թարմացվել է` 02/06/2025 10:17