Նորություններ

2025թ հունիսի 12-ին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայէկոնոմբանկին շնորհված տեղական արժույթով և արտարժույթով բանկերի ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշը կայուն հեռանկարով՝ թարմացնելով Բանկի վերաբերյալ Վարկային եզրակացությունը: Միաժամանակ Moody's Investors Service-ը հաստատել է Բանկի b1 Baseline Credit Assessment (BCA) և ճշգրտված BCA, Not Prime (NP) կարճաժամկետ տեղական և արտարժույթով բանկային ավանդների վարկանիշները, Բանկի Ba3/NP երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական և արտարժույթով գործընկերոջ ռիսկի վարկանիշները (CRRs) և Ba3(cr)/NP(cr) երկարաժամկետ և կարճաժամկետ գործընկերոջ ռիսկերի գնահատումները (CR գնահատումներ): Բանկի վարկանիշների մասին տեղեկատվությունը հասանելի է Moody’s Investors Service-ի կայքէջում: