Նորություններ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն 18.06.2025թ.-ին ավարտեց դոլարային պարտատոմսերի հերթական թողարկումների տեղաբաշխման գործընթացը:
Ընդհանուր առմամբ տեղաբաշխվել են.
- 2,600,000 ԱՄՆ դոլար ծավալով, 5.50% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով, արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ դոլարային պարտատոմսեր (AMHEZBB2JER0):
- 2,300,000 ԱՄՆ դոլար ծավալով, 6.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 60 ամիս շրջանառության ժամկետով, արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ դոլարային պարտատոմսեր (AMHEZBB2KER8):
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.
Արժեկտրոնների վճարումներ |
AMHEZBB2JER0 |
AMHEZBB2KER8 |
Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում` |
03/09/2025 |
03/09/2025 |
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում` |
03/03/2026 |
03/03/2026 |
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում` |
03/09/2026 |
03/09/2026 |
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում |
03/03/2027 |
03/03/2027 |
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում` |
03/09/2027 |
03/09/2027 |
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում ` |
03/03/2028 (մարում) |
03/03/2028 |
Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում` |
|
03/09/2028 |
Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում` |
03/03/2029 |
|
Արժեկտրոնային եկամուտների իններորդ վճարում` |
03/09/2029 |
|
Արժեկտրոնային եկամուտների տասներորդ վճարում` |
03/03/2030 (մարում) |
*Հիշեցնենք, որ
- Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի,
- Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, պարտատոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր, որոնք ներկայացված են ազդագրում: