86 86
ENG

Նորություններ

30.06.2025

Անվտանգ և հուսալի թվային միջավայր ձևավորելը Հայէկոնոմբանկի առաջնային նպատակներից է, որին հետամուտ լինելով՝ Բանկը վերջերս մասնակցել է ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպված CyberGEN 2025 կոնֆերանսին և դրան հաջորդած Bug Bounty միջոցառմանը: 

Եթե կոնֆերանսը տեսական գիտելիքները զարգացնելու հնարավորություն էր, ապա Bug Bounty-ին՝ այդ գիտելիքներն իրական կյանքում օգտագործելու լավ հնարավորություն, որի նպատակն էր հայտնաբերել մի քանի ֆինանսական կազմակերպությունների համակարգերի հնարավոր խոցելիությունները՝ կանխարգելելով դրանց բացահայտումը և անօրինական օգտագործումը կիբերհանցագործների կողմից։

Bug Bounty միջոցառման ողջ ընթացքում, որը տևեց շուրջ 48 ժամ, AEB Mobile  և AEB Online համակարգերը հաջողություններ են գրանցել, իսկ բացահայտված թերությունները հիմք են դարձել դրանց պաշտպանվածությունն ուժեղացնելու համար՝ գիտակցելով, որ աշխարհում չկան կատարյալ համակարգեր, ընդ որում՝ դրանք պետք է մշտադիտարկվեն, որպեսզի լինեն ավելի անվտանգ տարատեսակ կիբերհարձակումների դեպքում:

CyberGEN 2025-ը և դրան հաջորդած Bug Bounty միջոցառումը ՀՀ ԿԲ-ի և Հայէկոնոմբանկի արդյունավետ համագործակցության վառ օրինակ է՝ ուղղված հաճախորդների թվային պաշտպանվածության բարձրացմանը և գործարքների իրականացման անվտանգությանը։  

Նմանօրինակ միջոցառումները կարևոր դեր ունեն կիբերանվտանգության ոլորտի զարգացման, փորձի փոխանակման և ֆինանսական համակարգերի կիբեռանվտանգության ամրապնդման գործում։

Bug Bounty միջոցառման ընթացքում առավել բարձր արդյունավետություն ցուցաբերած կիբերանվտանգության թիմերը պարգևատրվեցին Հայէկոնոմբանկի կողմից:

Թարմացվել է` 30/06/2025 17:39