86 86
ENG

Նորություններ

01.07.2025

Գումարը եկամտաբեր և ապահով տարբերակով խնայելը AEB Mobile-ի հնարավորություններից մեկն է․ ցանկացած պահի հնարավոր է հավելվածում անվճար բացել դրամային խնայողական հաշիվ գումար ավելացնելու կամ  նվազեցնելու հնարավորությամբ և ստանալ եկամուտ մինչև 5%  տարեկան անվանական տոկոսադույքով։ 

Կախված խնայողական հաշվի մնացորդի մեծությունից՝ կիրառվում են հետևյալ տոկոսադրույքներն՝ ըստ փաթեթների․

Փաթեթ

Հաշվետու ամսվա ընթացքում դրամական միջոցների միջին օրական մնացորդ (AMD)

Տարեկան անվանական տոկոսադրույք

(տոկոսային եկամտաբերություն)

Start

200,000 – 2,000,000

4%

(4.07%)              

Comfort

2,000,001–5,000,000

4.5%

(4.5%)         

Maximum

5,000,001 – 10,000,000 

5%

(5.12%)

Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում hաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրն՝ ավելացվելով hաշվի մնացորդին:

Խնայողական հաշիվը բացելու համար հաճախորդը պետք է ունենա Բանկի կողմից ՀՀ արժույթով թողարկված հետևյալ տեսակի քարտերը.

  • VISA GURU կամ VISA GURU TRAVEL տեսակի քարտ (եթե հաճախորդը չունի այդ քարտերից որևէ մեկը, ապա VISA GURU DIGITAL քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վճարը սահմանվում է անվճար)
  • այլ տեսակի ֆիզիկական քարտ` բացառությամբ ArCa Սոցիալական, ArCa Նվեր քարտերի (եթե հաճախորդը չունի ֆիզիկական քարտ, ապա Mastercard Standard կամ VISA Classic քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վճարը սահմանվում է 1,000  դրամ):

Խնայողական հաշվի առավելություններն են ․

  • ստանալ տոկոսագումար հաշվում առկա դրամական միջոցների դիմաց,
  • տնօրինել միջոցներն առանց սահմանափակումների,
  • բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ,
  • օգտագործել հաշվին առկա միջոցներն առանց կուտակված տոկոսագումարները կորցնելու,
  • իրականացնել այլ հաշիվներից պարբերական համալրումներ։

Խնայողական հաշիվը եկամտաբեր գործիք է, իսկ AEB Mobile-ով՝ դրամական միջոցների տնօրինման ճկուն տարբերակ։

Խնայողական հաշվի ընդհանուր պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

Թարմացվել է` 01/07/2025 15:32