Պայմաններ
Վարկի նպատակը
Անձնական
Վարկի տեսակը
Վարկային գիծ 
Վարկի գումարը
50.000-3.000.000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել միջին ամսական եկամտի տասապատիկը
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Քարտի տեսակը 
Ցանկացած հաշվարկային քարտ, որին փոխանցվում է աշխատավարձը
Տարեկան տոկոսադրույքը
13-14 % (կախված վարկի ժամկետից և վարկառուի աշխատանքային ստաժից) 
Տարեկան փաստացի տոկոսադրույքը
14.99-16.88%  
Վարկի ժամկետը
12-48 ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)` ընդ որում վարկառուի ցանկությամբ  ամռան ամիսների մայր գումարի գծով վճարումները կարող են չսահմանվել
Ապահովվածությունը
Միջին եկամտի վեցապատիկից և կամ 1.500.000 ՀՀ դրամից ավել գումարի  դեպքում առնվազն 1 անձի երաշխավորություն
2.000.000 ՀՀ դրամից ավել գումարի դեպքում առկա է լրացուցիչ երաշխավորի պահանջ
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Միանվագ 1%-ի չափով
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
մինչև 5 աշխատանքային օր 
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: 
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է անհատական թերթիկ ՀՀ դրամով վարկային գծերի դեպքում:
Ուշադրություն: Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Ուշադրություն: Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Ուշադրություն՝ վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ֆինանսական կազմակերպության կողմից: անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում:
 •  <<Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
 •  <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
 
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրի պատճեն,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctԵկամուտը հավաստող փաստաթուղթ .
PunctԸստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 12/11/2019 13:18