86 86
ENG

Նորություններ

28.09.2017

    Ժամանակակից թվային գործիքներին ծանոթանալու նպատակով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Աշխատակազմի ղեկավար՝ Մերի Սուքիասյանը և Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ՝ Արփինե Փիլոսյանը այս պահին մասնակցում են <> ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը՝ ուսումնասիրելու թվային բանկինգի նորությունները:

     Միջոցառումը վարում են նշանակալից մասնակիցներ, որոնցից են՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան, Microsoft-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Էմի Հուդ, Microsoft-ի մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատու Քրիս Կապոսելա, տեղեկատվական անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Բրետ Արսենաուլտ և այլոք:

     «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ինովացիոն տեխնոլոգիաները խորը ազդեցություն ունեն ցանկացած ոլորտում: Մենք բոլորս հնարավորություն ունենք այս տրանսֆորմացման մեջ առաջնորդ լինելու », - «Microsoft Ignite»  հանդիպման շրջանակներում  նշել է Microsoft- ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան:  

 Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ՝ Արփինե Փիլոսյանը նշեց,-

    <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ևս կարևորում է թվային տեխնոլոգիաների  դերը ժամանակակից բանկային գործունեության մեջ և Բանկի ապագա մի շարք պլաններ ուղղված են թվային տեխնոլոգիաների ներդրմանն ու պրոդուկտների զարգացմանը: Նմանատիպ միջոցառումները ժամանակակից հարթակ են ծանոթանալու թվային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային տենդենցներին, ինչպես նաև հիանալի հնարավորություն են լսելու ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած պրոֆեսիոնալներին: Մենք վերադառնալու ենք զինված նորանոր առաջարկներով և մտքերով, որոնք շատ շուտով կռեալիզացվեն մեր բիզնես ծրագրերում և ռազմավարության մեջ>>:

 
Թարմացվել է` 14/09/2020 17:44