Ria Money Transfers վճարահաշվարկային համակարգը ներկայումս ունի ավելի քան 505,000 սպասարկման կետ, որոնք գործում են աշխարհի 182 երկրներում` ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ավստրալիա և այլն: Ներկայումս տարվում են աշխատանքներ նոր երկրներ ընդգրկելու ուղղությամբ:
Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ | 5,000 ԱՄՆ դոլար, 5,000 Եվրո |
Ամսական առավելագույն սահմանաչափ | 5,000 ԱՄՆ դոլար, 5,000 Եվրո |
Տարեկան առավելագույն սահմանաչափ | 30,000 ԱՄՆ դոլար, 30,000 Եվրո |
Սպասարկվող արժույթ | ԱՄՆ դոլար Եվրո |
Փոխանցման արագություն | 15 րոպե |
Փոխանցման վաղեմության ժամկետ | 21 օր |
Դրամական փոխանցումը ստացող հաճախորդը դրամական փոխանցումն արտարժույթով ստանալու համար պետք է վճարի տվյալ պահին Բանկի կողմից սահմանված կոմիսիոն վճարը*: Եթե հաճախորդը ցանկություն է հայտնում դրամական փոխանցումը ստանալ ՀՀ արժույթով, ապա դրամական փոխանցումը փոխարկվում է ՀՀ արժույթով՝ տվյալ պահին "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված հատուկ փոխարժեքով:
Փոխանցման համար գանձվող միջնորդավճար
-
Հունաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Իսրայել, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան.
Փոխանցվող գումար
Փոխանցման սակագին USD/EUR
0.01-200.00
2 USD/EUR
200.01-5000.00
0.9 %
2. Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Կիպրոս, Խորվաթիա, Հունաստան, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսենբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա.
Փոխանցվող գումար
Փոխանցման սակագին USD/EUR
0.01-200.00
4 USD/EUR
200.01-5000.00
2 %
3. Այլ երկրներ.
Փոխանցվող գումար
Փոխանցման սակագին USD/EUR
0.01-200.00
6 USD/EUR
200.01-5000.00
3 %
<<Ria Money Transfer>> վճարային համակարգն ավելացրել է ուկրաինական բանկերի հաշիվներին և քարտերին փոխանցման ծառայությունը.
- Հնարավոր է համալրել ուկրաինական բանկի հաշվիները (IBAN-29 նիշ է) կամ քարտին վճարային քարտերը՝ նշելով քարտի վրա դաջված 16 նիշերը:
- Փոխանցման արժույթ՝ ԱՄՆ դոլար կամ ԵՎՐՈ:
- Վճարային քարտերի համալրումները կատարվում են անմիջապես, իսկ հաշիվների դեպքում Приватбанк –ի հաշիվները համալրվում են անմիջապես, այլ բանկի հաշիվները՝ 1 ժամվա ընթացքում:
- Приватбанк–ի համալրումներ կարելի կատարել ԱՄՆ դոլարով/Եվրոյով առավելագույնը 5000 ԱՄՆ դոլար կամ 4500 ԵՎՐՈ չափով (ստացման արժույթ – USD, EUR, UAH), իսկ այլ բանկերի դեպքում` 1000 ԱՄՆ դոլար, որի ստացման արժույթը ուկրաինական գրիվնա է(UAH):
- Փոխանցման սակագինը.
Գումար |
Սակագին |
0.01 - 200.00 |
2 USD/EUR |
200.01 -5,000.00 |
0.7% |
այցելեք` www.riafinancial.com Լրացուցիչ տեղեկությունների, սպասարկման կետերի և սակագների ամբողջական
ցանկին ծանոթանալու համար
- Օտարերկրյա պետություններում գումարը ստանալու դեպքում, կարող են գործել տվյալ պետության օրենսդրությամբ կամ սպասարկման կետի քաղաքականությամբ նախատեսված սահմանափակումներ /գումարի մեծության, արժույթի և այլն/:
- Արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:
- Արագ դրամական համակարգերով փոխանցում իրականացնելու համար փոխանցողը՝
• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը ,
• նշում է գումարի ստացման երկիրն ու քաղաքը,
• ներկայացնում է փոխանցման ստացողի անհրաժեշտ տվյալները,
• վճարում է փոխանցվող գումարը և համապատասխան միջնորդավճարը՝ ստորագրելով
փոխանցման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Փոխանցող հաճախորդին բանկը տրամադրում է գումարի փոխանցման ժամանակ համակարգում ձևավորված ունիկալ/հսկիչ կոդ, որը փոխանցողը պետք է տրամադրի ստացողին գումարի ստացման համար:
- Արագ դրամական համակարգերով գումարի ստացում իրականացնելու համար ստացողը՝
• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը1,
• հայտնում է Փոխանցման ունիկալ/հսկիչ կոդ,
• նշում է գումարի չափն ու արժույթը,
• ներկայացնում է փոխանցում իրականացրած անձի անուն, ազգանուն և եթե նշված է նաև հայրանունը,
• ստորագրում է գումարի ստացումը հավաստող փաստաթղթերը, տրամադրում է այլ անհրաժեշտ տեղեկատվություն գումարի ստացման համար և ստանում գումարը:
5. Բանկը գործարք կատարող հաճախորդին տրամադրում է մատուցված ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր:
6. Վավերկանության ժամկետն անցած փաստաթղթերով արգելվում է կատարել գումարների ստացում կամ փոխանցում:
7. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում գումարի փոխանցումն իրականացվում է տարբեր արժույթներով` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգերի կողմից սահմանած արժույթների և մեկ փոխանցման համար սահմանված առավելագույն սահմանաչափի (մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն ամփոփագրում վճարային համակարգերի համար նախատեսված համապատասխան բաժիններում): Դրամական փոխանցում ստացող հաճախորդին փոխանցված գումարը վճարվում է այն արժույթով, որը նշվել է փոխանցողի կողմից: Եթե հաճախորդը ցանկութուն է հայտնում փոխարկել ստացված գումարը, ապա այն փոխարկվում է այլ արժույթի "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված արտարժույթի փոխարժեքով:
8. Փոխանցված գումարի չստանալու դեպքում փոխանցված գումարների հետ վերադարձը իրականացվում է համաձայն փոխանցման համակարգի կանոնների:
9. Փոխանցողը, կատարված փոխանցման մեջ (եթե հարցման արդյունքում պարզվում է, որ գումարը վճարված չէ), կարող է կատարել փոփոխություն, փոխանցման չեղյալացում կամ փոխանցված գումարի հետ վերադարձ` բանկում ներկայացնելով համապատասխան դիմում:
10. Փոխանցված գումարի փոփոխությունն ու չեղյալացումը կատարվում է անմիջապես:
11. Փոխանցված գումարի վերադարձը կատարվում է 1-3 բանկային օրվա ընթացքում` կախված միջազգային դրամական փոխանցման համակարգից: Փոխանցված գումարի հետ վերադարձի դեպքում հիմնականում հաճախորդին վերադարձվում է միայն փոխանցված գումարը` առանց միջնորդավճարի (համաձայն վճարային համակարգերի կանոնների):
12. Փոխանցված գումարների հետ վերադարձը, փոփոխությունը կարող է կատարվել միայն չվճարված փոխանցումների դեպքում՝ փոխանցման կատարման օրվանից սկսած, քանի դեռ ստացողը գումարը չի ստացել` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգի պայմանների:
13. Փոխանցումների վաղեմության ժամկետը սահմանվում է համաձայն վճարային համակարգերի:
14. Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը 1-10 րոպե է:
15. ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
16. Բանկը "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
17. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից հաճախորդից սպասարկման ընթացքում Բանկի աշխատակիցը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
18. Միջազգային դրամական փոխանցումների ուղղություններին (երկիր, քաղաք, սպասարկման կետեր) սակագներին Հաճախորդը կարող է ծանոթանալ www.aeb.am կայքից:
19. Արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումների և վճարումների կատարումն իրականացվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում՝ գործառնական ժամերի ընթացքում, իսկ գումարների ստացումը նաև AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով: Ծառայության մասին մանրամասն կարող եք տեղեկանալ՝ https://www.aeb.am/uploads/my_transfer_ampopagir.pdf
20. Գործարքի կատարման կամ մերժման մասին Հաճախորդը կարող է ծանուցվել հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով:
21. Մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին Հաճախորդը կարող է ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարելով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:
22. Արագ դրամական փոխանցման համակարգերով իրականացված գործարքների վերաբերյալ Բանկը կարող է տրամադրել տեղեկանք ցանկացած ժամկետով: Տեղեկանքի արժեքն է 5000 ՀՀ դրամ:
23.Լրացուցիչ ծառայությունների մատուցման վերաբերյալ, մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին կարող եք ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:
24.Միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի տեղեկատվական ամփոփագրերին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝
25."Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ` https://www.fininfo.am :
26.Հաճախորդի կողմից բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում է Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն:
27. ՀՀ-ում գործում է հաճախորդների աջակցման կենտրոն +374 94 23 59 00
Աշխատանքային ժամեր` Երկուշաբթի-ուրբաթ ժ. 09:00-18:00
Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ
* Անհաշիվ փոխանցումների համակարգերով ստացված գումարների նախորդ 1 տարվա կանխիկացման միջնորդավճարներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ: