"INTELEXPRESS" համակարգը ներկայացված է ավելի քան աշխարհի 50 երկրում` մասնավորապես Վրաստանում ունի սեփական 30 մասնաճյուղ և ավելի քան 200 սպասարկման կետեր, Հունաստանում՝ սեփական 15 մասնաճյուղ, Իտալիայում՝ 900, Իսպանիայում՝ 600, Իսրայելում՝ 60 սպասարկման կետ: Համակարգը գործում է նաև Բելգիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Շվեյցարիայում և այլուր: Այն հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին առանց հաշվի բացման, կատարել ակնթարթային դրամական փոխանցումներ:
Մեկ գործարքի առավելագույն չափ | Համաձայն փոխանցման երկրի օրենսդրության |
Սպասարկվող արժույթ | • ԱՄՆ դոլար • Եվրո • ՌԴ ռուբլի • Վրացական լարի (միայն վճարում) • ՀՀ դրամ |
Փոխանցման արագություն | 10 րոպե |
Փոխանցման վաղեմության ժամկետ | Մինչև 360 օր` կախված փոխանցման երկրից |
Դրամական փոխանցումը ստացող հաճախորդը դրամական փոխանցումն արտարժույթով ստանալու համար պետք է վճարի տվյալ պահին Բանկի կողմից սահմանված կոմիսիոն վճարը*: Եթե հաճախորդը ցանկություն է հայտնում դրամական փոխանցումը ստանալ ՀՀ արժույթով, ապա դրամական փոխանցումը փոխարկվում է ՀՀ արժույթով՝ տվյալ պահին "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված հատուկ փոխարժեքով:
Փոխանցման համար գանձվող միջնորդավճարներ
Երկիր | Փոխանցման միջնորդավճար (%) | Վճարման արժույթ |
Ալբանիա | 2 min 5 EUR | EUR |
Բելգիա | 1.8 | BGN |
Բուլղարիա | 2 min 4 EUR | EUR |
Մեծ Բրիտանիա | 1 | GBP |
Հունաստան | 1.5 | USD; EUR |
Վրաստան | 1 | USD; EUR |
Դանիա | 1.5 | EUR |
Իսրայել | 1.5 | USD; EUR |
Իսպանիա | 1.8 | EUR |
Իտալիա | 1.8 | EUR |
Ղազախստան | 1 | USD; EUR |
Կիպրոս | 1.5 | USD; EUR |
Մոլդովա | 1 | USD; EUR |
Նեպալ | 1.5 min 5 USD | NPR |
Նիդերլանդներ | 1.8 | EUR |
Նորվեգիա | 1.8 | EUR |
Ռումինիա | 1.8 min 2 EUR | EUR |
ԱՄՆ | 3 min 3 USD | USD |
Ուզբեկստան | 1 | USD; EUR |
Ուկրաինա | 1 | USD; EUR |
Ֆրանսիա | 2 | EUR |
Չեխիա | 1.5 | USD; EUR |
Շվեյցարիա | 1.8 | CHF |
Շվեդիա | 1.8 | SEK |
Բանգլադեշ Պակիստան |
ԱՄՆ դոլար/Եվրո | ԱՄՆ դոլար/Եվրո |
0.01-100 | 5 | |
100.01-200 | 7 | |
200.01-300 | 9 | |
300.01-400 | 11 | |
400.01-500 | 13 | |
500.01-750 | 16 | |
750.01-1000 | 22 | |
1000.01-1250 | 25 | |
1250.01-1500 | 30 | |
1500.01-1750 | 35 | |
1750.01-2000 | 40 |
IntelExpress վճարային համակարգով հնարավոր է կատարել ուկրաինական բանկերի հաշիվների և քարտերի համալրումներ: Փոխանցման արժույթ՝ ԱՄՆ դոլար կամ Եվրո, ստացման արժույթը՝ ուկրաինական գրիվնա, իսկ Privat բանկի քարտերին նաև ԱՄՆ դոլար, Եվրո: Նշված փոխանցումների սակագինը կազմում է 1%, իսկ առավելագույն սահմանաչափը՝ 5000 ԱՄՆ դոլար կամ 4500 Եվրո: Վրաստան հնարավոր է ուղարկել ՌԴ ռուբլի 0.7% և երկարժութային փոխանցումներ 0% սակագնով:
- Օտարերկրյա պետություններում գումարը ստանալու դեպքում կարող են գործել տվյալ պետության օրենսդրությամբ կամ սպասարկման կետի քաղաքականությամբ նախատեսված սահմանափակումներ /գումարի մեծության, արժույթի և այլն/:
- Արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:
- Արագ դրամական համակարգերով փոխանցում իրականացնելու համար փոխանցողը՝
• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը
• նշում է գումարի ստացման երկիրն ու քաղաքը
• ներկայացնում է փոխանցման ստացողի անհրաժեշտ տվյալները
• վճարում է փոխանցվող գումարը և համապատասխան միջնորդավճարը՝ ստորագրելով
փոխանցման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Փոխանցող հաճախորդին բանկը տրամադրում է գումարի փոխանցման ժամանակ համակարգում ձևավորված ունիկալ/հսկիչ կոդ, որը փոխանցողը պետք է տրամադրի ստացողին գումարի ստացման համար:
- Արագ դրամական համակարգերով գումարի ստացում իրականացնելու համար ստացողը՝
• ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը1,
• հայտնում է Փոխանցման ունիկալ/հսկիչ կոդ,
• նշում է գումարի չափն ու արժույթը,
• ներկայացնում է փոխանցում իրականացրած անձի անուն, ազգանուն և եթե նշված է նաև հայրանունը,
• ստորագրում է գումարի ստացումը հավաստող փաստաթղթերը, տրամադրում է այլ անհրաժեշտ տեղեկատվություն գումարի ստացման համար և ստանում գումարը:
5. Բանկը գործարք կատարող հաճախորդին տրամադրում է մատուցված ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր:
6. Վավերկանության ժամկետն անցած փաստաթղթերով արգելվում է կատարել գումարների ստացում կամ փոխանցում:
7. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում գումարների փոխանցումն իրականացվում է տարբեր արժույթներով` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգերի կողմից սահմանած արժույթների և մեկ փոխանցման համար սահմանված առավելագույն սահմանաչափի (մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն ամփոփագրում վճարային համակարգերի համար նախատեսված համապատասխան բաժիններում): Դրամական փոխանցում ստացող հաճախորդին փոխանցված գումարը վճարվում է այն արժույթով, որը նշվել է փոխանցողի կողմից: Եթե հաճախորդը ցանկութուն է հայտնում փոխարկել ստացված գումարը, ապա այն փոխարկվում է այլ արժույթի "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված արտարժույթի փոխարժեքով:
8. Փոխանցված գումարի չստանալու դեպքում փոխանցված գումարների հետ վերադարձը իրականացվում է համաձայն փոխանցման համակարգի կանոնների:
9. Փոխանցողը, կատարված փոխանցման մեջ (եթե հարցման արդյունքում պարզվում է, որ գումարը վճարված չէ), կարող է կատարել փոփոխություն, փոխանցման չեղյալացում կամ փոխանցված գումարի հետ վերադարձ` բանկում ներկայացնելով համապատասխան դիմում:
10. Փոխանցված գումարի փոփոխությունն ու չեղյալացումը կատարվում է անմիջապես:
11. Փոխանցված գումարի վերադարձը կատարվում է 1-3 բանկային օրվա ընթացքում` կախված միջազգային դրամական փոխանցման համակարգից: Փոխանցված գումարի հետ վերադարձի դեպքում հիմնականում հաճախորդին վերադարձվում է միայն փոխանցված գումարը` առանց միջնորդավճարի (համաձայն վճարային համակարգերի կանոնների):
12. Փոխանցված գումարների հետ վերադարձը, փոփոխությունը կարող է կատարվել միայն չվճարված փոխանցումների դեպքում՝ փոխանցման կատարման օրվանից սկսած, քանի դեռ ստացողը գումարը չի ստացել` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգի պայմանների:
13. Փոխանցումների վաղեմության ժամկետը սահմանվում է համաձայն վճարային համակարգերի:
14. Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը 1-10 րոպե է:
15. ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
16. Բանկը "Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
17. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից հաճախորդից սպասարկման ընթացքում Բանկի աշխատակիցը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
18. Միջազգային դրամական փոխանցումների ուղղություններին (երկիր, քաղաք, սպասարկման կետեր) սակագներին Հաճախորդը կարող է ծանոթանալ www.aeb.am կայքից:
19. Արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումների և վճարումների կատարումն իրականացվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում՝ գործառնական ժամերի ընթացքում, իսկ գումարների ստացումը նաև AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով:Ծառայության մասին մանրամասն կարող եք տեղեկանալ՝ https://www.aeb.am/uploads/my_transfer_ampopagir.pdf
20. Գործարքի կատարման կամ մերժման մասին Հաճախորդը կարող է ծանուցվել հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով:
21. Մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին Հաճախորդը կարող է ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:
22. Արագ դրամական փոխանցման համակարգերով իրականացված գործարքների վերաբերյալ Բանկը կարող է տրամադրել տեղեկանք ցանկացած ժամկետով: Տեղեկանքի արժեքն է 5000 ՀՀ դրամ:
23.Լրացուցիչ ծառայությունների մատուցման վերաբերյալ, մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին կարող եք ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:
24.Միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի տեղեկատվական ամփոփագրերին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝
25."Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ` https://www.fininfo.am :
26.Հաճախորդի կողմից բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում է` Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն:
Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ
* Անհաշիվ փոխանցումների համակարգերով ստացված գումարների նախորդ 1 տարվա կանխիկացման միջնորդավճարներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ: