86 86
ENG
Պայմաններ

GMT վճարային համակարգով ԱՄՆ-ից Հայաստան փոխանցված գումարները կարող եք ստանալ նաև Ձեր տանը` առանց Բանկ այցելելու` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»  ԲԲԸ աշխատակիցների կողմից փոխանցված գումարի առաքման միջոցով: Նշված ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ փոխանցողը փոխանցում իրականացնելիս ընտրի տվյալ ծառայությունը, տրամադրի ստացողի անձնագրային տվյալները, հասցեն և հեռախոսահամարը: 

GMT վճարային համակարգով դրամական միջոցների առաքումը շահառուներին մատուցվում է ԱՆՎՃԱՐ:

Մեկ գործարքի առավելագույն չափ

Սահմանված չէ

Սպասարկվող արժույթ

ԱՄՆ դոլար
ՀՀ դրամ

Գործարքների տեսակը

Դրամական միջոցների միայն ստացում

Փոխանցման արագություն

10 րոպե

Փոխանցման վաղեմության ժամկետ

30 օր

Լրացուցիչ տեղեկությունների, սպասարկման կետերի և սակագների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք` 
www.gmtnorthamerica.com:

2, Բանկի հետ համագործակցող միջազգային արագ դրամական փոխանցման համակարգերն են՝ "MONEYGRAM", "INTELEXPRESS", "GMT", Ria Money Transfers", "MONEYTUN", "UBPAY" և այլ վճարային համակարգերը, որոնց միջոցով դրամական փոխանցումների սակագները և առանձնահատկությունները սահմանված են սույն տեղեկատվական ամփոփագրի հավելված 1-ով:

Օտարերկրյա պետություններում գումարը ստանալու դեպքում, կարող են գործել տվյալ պետության օրենսդրությամբ կամ սպասարկման կետի քաղաքականությամբ նախատեսված սահմանափակումներ /գումարի մեծության, արժույթի և այլն/:

3. Արագ դրամական փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձ հաճախորդների միջև:

4. Արագ դրամական համակարգերով փոխանցում իրականացնելու համար փոխանցողը՝

  •  ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը,
  •  նշում է գումարի ստացման երկիրն ու քաղաքը,
  •  ներկայացնում է փոխանցման ստացողի և այլ անհրաժեշտ տվյալները,
  •  վճարում է  փոխանցվող գումարը և համապատասխան միջնորդավճարը (սահմանվում է Համակարգերի օպերատորների/Բանկի կողմից)՝ ստորագրելով փոխանցման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Փոխանցող հաճախորդին բանկը տրամադրում է գումարի փոխանցման ժամանակ համակարգում ձևավորված ունիկալ/հսկիչ կոդ, որը փոխանցողը պետք է տրամադրի ստացողին գումարի ստացման համար:

5. Արագ դրամական համակարգերով գումարի ստացում իրականացնելու համար ստացողը՝

  • ներկայացնում է Բանկին իր անձը հաստատող փաստաթուղթը1,
  • հայտնում է Փոխանցման ունիկալ/հսկիչ կոդ,
  • նշում է գումարի չափն ու արժույթը,
  • ներկայացնում է փոխանցում իրականացրած անձի անուն, ազգանուն և եթե նշված է նաև հայրանունը,
  • ստորագրում է գումարի ստացումը հավաստող փաստաթղթերը, տրամադրում է այլ անհրաժեշտ տեղեկատվություն գումարի ստացման համար և ստանում գումարը:

6. Վավերականության ժամկետն անցած փաստաթղթերով արգելվում է կատարել գումարների ստացում կամ փոխանցում:

7. Դրամական միջոցների փոխանցման/ստացման կատարման առավելագույն ժամկետը 1-10 րոպե է, բացառությամբ այն դեպքերի,երբ համակարգի կողմից իրականացվում է լրացուցիչ ստուգում

8. Փոխանցողը, կատարված փոխանցման մեջ (եթե հարցման արդյունքում պարզվում է, որ գումարը վճարված չէ), կարող է կատարել փոփոխություն, փոխանցման չեղյալացում կամ փոխանցված գումարի հետ վերադարձ` բանկում ներկայացնելով համապատասխան դիմում:

9. Փոխանցված գումարի փոփոխությունն ու չեղյալացումը կատարվում է անմիջապես համաձայն փոխանցման համակարգի կանոնների:

10. Փոխանցված գումարի վերադարձը կատարվում է 1-3 բանկային օրվա ընթացքում` կախված միջազգային դրամական փոխանցման համակարգից: Փոխանցված գումարի հետ վերադարձի դեպքում հիմնականում հաճախորդին վերադարձվում է միայն փոխանցված գումարը` առանց միջնորդավճարի (համաձայն վճարային համակարգերի կանոնների):

11. Բանկը գործարք կատարող հաճախորդին տրամադրում է մատուցված ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր:

12. Հաճախորդի կողմից բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում է Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն:

13. "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ-ում գումարների փոխանցումն իրականացվում է տարբեր արժույթներով` համաձայն միջազգային դրամական փոխանցման համակարգերի կողմից սահմանած արժույթների և մեկ փոխանցման համար սահմանված առավելագույն սահմանաչափի (մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն ամփոփագրում վճարային համակարգերի համար նախատեսված համապատասխան բաժիններում): Դրամական փոխանցումը ստացող հաճախորդից, փոխանցումը ստանալու համար, որևէ կոմիսիոն վճար չի գանձվում: Եթե հաճախորդը ցանկություն է հայտնում դրամական փոխանցումը ստանալ ՀՀ արժույթով, ապա դրամական փոխանցումը փոխարկվում է ՀՀ արժույթով՝ տվյալ պահին  "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"  ԲԲԸ-ում վճարային համակարգերով գումարների ստացման համար սահմանված արտարժույթի փոխարժեքով:

14. Փոխանցումների վաղեմության ժամկետը սահմանվում է համաձայն վճարային համակարգերի:

15. ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

16. Բանկը "Փողերի լվացման և ահաբեկչության  ֆինանսավորման դեմ պայքարի մասին" ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից "Ճանաչիր քո հաճախորդին" ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

17. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից հաճախորդից սպասարկման ընթացքում Բանկի աշխատակիցը  կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն: 

18. Արագ դրամական փոխանցումների ուղղություններին (երկիր, քաղաք, սպասարկման կետեր) սակագներին Հաճախորդը կարող է ծանոթանալ www.aeb.am կայքից կամ յուրաքանչյուր համակարգի կայք էջերից::

19. Արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումների և վճարումների կատարումն իրականացվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում՝ գործառնական ժամերի ընթացքում, իսկ գումարների ստացումը հնարավոր է նաև SMS հաղորդագրության, զանգի, AEB MOBILE / AEB ONLINE համակարգերի միջոցով(My Transfer ծառայության ամփոփագիրը հասանելի է բանկի կայքէջում՝ https://aeb.am/uploads/my_transfer_ampopagir.pdf ):

20. Արագ դրամական փոխանցման համակարգերով իրականացված գործարքների վերաբերյալ Բանկը կարող է տրամադրել տեղեկանք ցանկացած ժամկետով: Տեղեկանքի արժեքն է 5000 ՀՀ դրամ:

21. Լրացուցիչ ծառայությունների մատուցման վերաբերյալ, մասնաճյուղերի ցանկին ու դրանց գործառնական ժամերին կարող եք ծանոթանալ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ինտերնետային կայքում՝ www.aeb.am կամ զանգահարել;ով +37410510910, 8686 հեռախոսահամարներով:

22. “ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ” ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ» -  https://www.fininfo.am :

23. Տարբեր վճարային համակարգեր Բանկի հետ համատեղ կարող են իրականացնել տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հնարավոր է փոխանցումների սակագների փոփոխություններ: Հատուկ առաջարկներին և ակցիաներին կարող եք ծանոթանալ անցնելով https://www.aeb.am/hy/hatuk-arajarkner հղմամբ:

Ընդհանուր տեղեկատվություն
 Դրամական միջոցների փոխանցման համար անհրաժեշտ տվյալներ
Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների , անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Փոխանցողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է,
Punct Փոխանցողի անձնագրային տվյալներ, գրանցման հասցե, 
Punct Փոխանցվող գումարը և արժույթը,
Punct Փոխանցման քաղաքը և պետությունը,
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է:
Դրամական միջոցների ստացման համար անհրաժեշտ տվյալներ
Դրամական միջոցների ստացումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն(եթե անձնագրում այն նշված է),
Punct Ստացողի անձնագրային տվյալներ և գրանցման հասցե,
Punct Փոխանցողի անուն, ազգանուն,
Punct Գումարի չափը և արժույթը,
Punct Այն երկրի և քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը,
Punct Փոխանցման ունիկալ կոդը:
Թարմացվել է` 13/11/2024 10:29